Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պաշտպանության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության է դրել նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար ավելացնել 2.000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1.000 դրամով:
Նախագծի անհրաժեշտությունը առաջացել է, քանի որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009թ-ից փոփոխություններ չեն կրել և հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետևանքով չեն բավարարում անձնական հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար (օրինակ` անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է շուրջ 33%), ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար:
Ըստ նախագծի՝ պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվող ամսական դրամական միջոցները տրամադրվում են.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հավելենք, որ նախագծի ընդունման արդյունքում 2019թ. 6 ամիսների հաշվարկով լրացուցիչ ծախսերը կկազմեն 228.942,0 հազ.դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ 2019թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումների դրամական ապահովության և աշխատավարձի հաստատված միջոցների հաշվին: