Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային անվտանգության ծառայությունը առաջարկում է վերանայել ԱԱԾ-ում ծառայության սահմանային տարիքային շեմը:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի նախագծի փաթեթը ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:
Ըստ ԱԱԾ տնօրենի տեղակալի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է Ազգային անվտանգության մարմիններում պրոֆեսիոնալ կադրերի հնարավոր արտահոսքը կանխելու, կադրային քաղաքականության արդյունավետությունը և ծառայության որակը բարելավելու, գործնականում առաջացող խնդիրներին լուծում տալու, օրենքներում կիրառվող հասկացությունները, գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
«Ներկայումս ենթասպայական կազմի և սպայական մինչև փոխգնդապետ կոչում ունեցողների սահմանային շեմը 50, իսկ գնդապետերի համար՝ 55 տարեկանն է, որն էապես ցածր է զինվորական և դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներով նախատեսված սահմանային տարիքից:
Նշված սահմանափակումները հաճախ խոչընդոտներ են առաջացնում համակարգում որակյալ կադրերի համալրվածության ապահովման տեսանկյունից, հատկապես վերջիններիս մասնագիտական գիտելիքների օգտագործման երկարամյա փորձի փոխանցման և ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման համար:
Նախագծով առաջարկվում է Ազգային անվտանգության մարմիններում ծառայողների, բացառությամբ բարձրագույն սպայական կազմի, սահմանային տարիքը ավելացնել երկու տարով: Միաժամանակ, հաշվի առնելով բժշկական բնույթի մասնագիտական պաշտոնների համալրման առանձնահատկությունները, առաջարկվում է Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին և Ոստիկանությունում ծառայությունների մասին օրենքների անալոգիայով նախատեսել նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը 5 տարվա փոխարեն մինչև 10 տարով երկարաձգելու հնարավորություն»,- ասաց Սիմոնյանը:
Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկվում է հստակեցնել ԱԱԾ լիազորությունները՝ տեղեկատվական անվտանգության ապահովման հետ կապված աշխատանքներն իրականացնելիս:
«Նախագծով հստակեցվում են Ազգային անվտանգության մարմիններում ծառայությանը և կադրային քաղաքականության առնչվող մի շարք կարգավորումներ: Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին վերապահվում է իրավունք ծառայությունից արձակելու նաև դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդումը չի իրականացվել կամ այն դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով:
Հարկ է ընդգծել, որ ծառայությունից արձակման համանման հիմք նախատեսված է ոստիկանությունում, դատախազությունում, ինչպես նաև քննչական մարմիններում»,- եզրափակեց Սիմոնյանը: