|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիին այնքան է հունից հանել Россия сегодня-ի լրագրողուհու հարցը՝ պե՞տք է, արդյոք, պատասխան պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նկատմամբ (երկրի իշխանությունները որոշել են արգելել ռուս տղամարդկանց մուտքը երկիր), որ սկսել է խայտառակ կերպով նվաստացնել հղի լրագրողուհուն:
«Ի՞նչ պատժամիջոցներ: Բարի կերպով է պետք ամեն ինչ անել, քնքշությամբ»,- ասել է նա, ինչից հետո կանչել է իրեն ուղեկցող երիտասարդ կուսակիցներին և ասել, որ մոտենան լրագրողուհուն և համբուրեն նրան...(Նրա կարծիքովՙ նման առաջարկներ անող կանայք ագրեսիվ են, քանի որ քնքշության կարիք ունեն):
Լրագրողուհուն պաշտպանողներին նա լեսբուհիներ է անվանել:
Մանրամասները՝ տեսանյութում: