Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Նախիջևանի բնակիչ Նազիմ Մամեդովը, սպիտակ դրոշը ձեռքին, փորձել է փախչել Հայաստան: Այդ մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը՝ «Ազադլըգ» ռադիոկայանին հղումով:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 12-ին: Պատճառն այն է եղել, որ Ադրբեջանում իրավապահները չեն քննել նրա՝ ոստիկանի դեմ ներկայացված բողոքը: Բանն այն է, որ մոտ 1 տարի առաջ Շարուրի շրջանի ոստիկանը սկսել է սպառնալ Նազիմի կնոջը և փող շորթել նրանից: Այնուհետեւ սկսել է շանտաժի ենթարկել նրան՝ ստիպելով հանդիպել իր հետ: Մամեդովը բողոք է ներկայացրել, սակայն այն հրաժարվել են քննել: Միջադեպը լուրջ հետևանքներ է ունեցել նրա համար: Գյուղում բոլորն իմացել են կատարվածի մասին, ինչի հետևանքով քանդվել են նրա դստեր և որդու ընտանիքները:
Մամեդովին սահմանին ձերբակալել են զինվորները:
Հիշեցնենք, որ մարտին Հայստանում իր ընտանիքի հետ միասին ապաստան էր գտել Ջավիդ Օրուջևը: