|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այս պահին Հայաստանում են գտնվում 6000 սիրիահայեր, այսինքն` մոտ 2000 ընտանիք: ՀՀ բուհերում սովորում են 220 սիրիահայ ուսանող, իսկ ՀՀ մանկապարտեզ կամ դպրոց հաճախում են 695 սիրիահայ երեխաներ. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանում գտնվող սիրիահայերից աշխատանքի կարիք են ունեցել շուրջ 700-ը, որոնց գրեթե կեսը, ինչպես հավաստիացնում է նախարարը, ընդունվել են աշխատանքի:
«Հիշեցնեմ, որ սիրիահայերը բժշկական օգնություն են ստանում անվճար, իսկ 100 ընտանիք ապահովվել է կացարանով. 20 ընտանիք տեղավորվել են հայաստանցիների տներում` առանց վարձավճարի: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը լուծել է 300 ընտանիքի բնակարանի վարձի հարցը»,- ասաց նախարարը:
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ԿԳ նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի օժանդակությամբ, «Կիլիկյան բարեսիրության միության» աջակցությամբ հիմնվել է սիրիական կրթական ծրագրով գործող «Կիլիկյան» դպրոցը, որտեղ հաճախում է 265 աշակերտ: Ըստ նախարարի` ընդհանուր առմամբ, 2 մլն դոլարի զեղչեր են տրամադրվել սիրիահայերին: