կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-15 10:17
Աշխարհ

Ուկրաինայում ևս մեկ հայ է զոհվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուկրաինայում ևս մեկ հայ է զոհվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի մուտքի մոտ  հրազենային վնասվածքից ապրիլի 13-ին երիտասարդ հայ է զոհվել՝ Ռուբեն Ավանեսյանը: Այդ մասին հայտնել է Դոնբասի աշխարհազորի ղեկավար Միրոսլավ Ռուդենկոն: Նրա խոսքերով՝ Ավանեսյանը ուներ երկու փոքր երեխա:

 

« Նա առաջին զոհն էր, Դոնբասի առաջին հերոսը, ով իր կյանքը տվեց Դոնեցկի ազատության համար»,- ասել է Ռուդենկոն:

 

Ավանեսյանը սպանվել է Սլավյանսկ մտնելիս: Ակտիվիստները զենք չեն ունեցել, նրանք դեղամիջոցներ և հագուստ են ցանկացել հասցնել ցուցարարներին: Սակայն նրանց վրա կրակ են բացել, ինչի արդյունքում սպանվել է Ավանեսյանը և վիրավորվել ևս մեկ ակտիվիստ:

 

Ռուդենկոն նաև նշել է, որ «Պրավի սեկտորի» գործողությունները անպատասխան չեն մնացել` Դոնբասի աշխարհազորի ներկայացուցիչները հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են  «Պրավի սեկտորի»-ին պատկանող երեք մեքենա:

 

Ռուդենկոն նաև նշել է, որ Ավանեսյանի ընտանիքին և վիրավորված ակտիվիստին օգնել ցանկացողները կարող են միջոցներ տրամադրել նրանց:

 

Հիշեցնենք, որ Կիևում բախումների ժամանակ զոհվել էր ևս մեկ հայ ակտիվիստ՝ Սերգեյ Նիգոյանը: 

 

Մանրամասները՝ տեսանյութում: