|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ֆիզուլիի շրջանում այսօր՝ հուլիսի 6–ին, որոնումներն արդյունքում հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյունների որոնումները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակվում են:
Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Որոնողական աշխատանքների արդյունքում՝ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ռազմական գործողությունների մասնակիցների եւ քաղաքացիական անձանց ընդհանուր 1596 աճյուն»,– ասվում է հաղորդագրության մեջ։