Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ»-ը գրում է.
«Սերժ Սարգսյանի հետ քաղաքական կոնսուլտացիաներից հետո «Կենտրոն» հ/ը եթերում Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթի առթիվ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ-ն կտրականապես դեմ է դրան եւ դրա քննարկմանը հիմա, քանի որ երկրում առաջնայինը ոչ թե սահմանադրական, այլ տնտեսական բարեփոխումների իրականացումն է, եւ որ ԲՀԿ-ն կարծում է, որ բոլոր ջանքերը պետք է ներդրվեն տնտեսական խնդիրների լուծման, արտագաղթի կասեցման ուղղությամբ։
ԲՀԿ մոտեցումն ուշագրավ է, քանի որ տրամագծորեն հակառակ է ոչ վաղ անցյալում ԲՀԿ որդեգրած քաղաքականությանը։ Ինչպես հայտնի է, մոտ երկու տարի առաջ ԲՀԿ-ն ընդդիմադիր մյուս ուժերի հետ մասնակցում էր 100% համամասնական ընտրակարգին անցնելու քննարկումներին եւ համարում էր, որ դա օրակարգային խնդիր է։
Իսկ սահմանադրական փոփոխությունների շրջանառվող փաթեթով հնարավորություն է տրվում անցում կատարել այդ ընտրակարգին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: