|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդեն տեղեկացրել ենք, որ լարված իրավիճակ է կառավարության մոտ. Ֆիրդուսի փողոցի բնակիչները պահանջում են, որ վարչապետն իջնի եւ լուծում տա իրենց տների խնդրին:
Հիշեցնենք, որ վարչապետն առաջարկել է 5 հոգանոց պատվիրակություն կազմել եւ հանդիպել, բայց բնակիչները մերժեցին առաջարկությունը:
Քիչ առաջ բնակիչների հետ հանդիպեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նա առաջարկեց երկուշաբթի 10 հոգանոց պատվիրակությամբ գնալ իր մոտ՝ հանդիպման: Բողոքող քաղաքացիներն այս առաջարկությունն էլ մերժեցին: Նրանք հայտարարում են, որ կառավարության շենքի մոտ կմնան այնքան, քանի դեռ չի լուծվել իրենց խնդիրը: