|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.27 |
| EUR | ⚊ | € 437.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.7436 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Օրերս, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, պահեստազորի մայոր Սամվել Արտեմի Աբրահամյանը հայ սպային վայել օրինակելի արարքի և ազնվության համար պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:
Սամվել Աբրահամյանը մարտի 7-ին ՀՀ ոստիկանության շենքի հարևանությամբ` փողոցում, գտել է ոստիկանության աշխատակցի ծառայողական վկայական, անցագիր, բանկային քարտեր և 220.000 ՀՀ դրամ: Անձնական նախաձեռնությամբ պարզելով դրամապանակի տիրոջ կոնտակտային տվյալները` նա կապ է հաստատել նրա հետ և վերադարձրել ամբողջ գտածոն:
Անշուշտ, պահեստազորի մայոր Սամվել Արտեմի Աբրահամյանը արժանի է բարձր գնահատանքի, և նրա արարքը խոսում է, առհասարակ, հայ սպային հարիր օրինակելի վարքագծի և մարդկային բարձր որակների մասին: