|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հրապարակ»-ը գրում է. «Հանրապետականի ԳՄ նիստը երեկ տևել է ընդամենը 10-15 րոպե։ … ՀՀ նախագահն ասել է. «Շատ չերկարացնեմ՝ էս է. վարչապետն այսօր եկել է ինձ մոտ, խնդրել է ընդունեմ իր հրաժարականը, ընդունել եմ»։ ԳՄ անդամները, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանը, անսպասելիությունից քարացել են՝ ոչ ոք չի սպասել նման զարգացում և չեն համարձակվել որևէ բան ասել։ Խոսել է վարչապետը, ասել է՝ սա իմ անձնական որոշումն է։ Եվ հարցը փակվել է։
Նիստն արագ ավարտվել է, սակայն նիստից հետո Սերժ Սարգսյանն առանձին-առանձին ընդունել է ԳՄ անդամներին, երկար լսել նրանց կարծիքները, թե ում են տեսնում վարչապետի աթոռին։ Բայց բոլորը տպավորություն են ունեցել, որ նա իր ընտրությունն արդեն կատարել է, ուղղակի խոսեցրել է իրենց։ ԳՄ անդամները շեշտել են, որ «լավ կլինի նախագահին նվիրված անձ լինի»։ Սերժ Սարգսյանն ավելացրել է. «Բոլորի կողմից ընդունված անձ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։