Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» զրուցել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ։
- Պարոն Տարասով, Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը չգնաց արտահերթ ընտրությունների, թեպետ տևական ժամանակ հանդես էր գալիս այդ մասին ուղերձներով:
- Նրանից հետո, երբ պատերազմը տանուլ է տրված, միևնույն է, նրան դժվար է լինելու մնալ իշխանության ղեկին: Սա՝ մեկ, և երկու՝ որքան շատ մնա այս ռեժիմը, այնքան Հայաստանի համար վատ է լինելու: Եվ ևս մի բան. կան արտաքին քաղաքական խաղացողներ, որոնք շահագրգռված են, որ նա մնա: Ինչու, որովհետև նա կապիտուլյացիայի փաստաթղթի տակ է ստորագրել: Եթե հիմա Փաշինյանին հեռացնեն, նրանք հայտարարում են, որ եթե Փաշինյանը պետք է հեռանա, ապա միայն՝ սահմանադրական ճանապարհով: Հեղաշրջումն անընդունելի կլինի, ոչ լեգիտիմ կճանաչվի: Դե, Փաշինյանն ու ընկերներն Էլ կռվում են իշխանության համար: Այսքան բան: Սա լա՞վ է հայերի համար՝ չեմ կարծում: Առանց այն էլ ամեն ինչ տանուլ են տվել, տանուլ կտան նաև այն, ինչ մնացել է: Եվ նաև մտածում եմ՜ սրան դրդեց նաև Քոչարյանի հայտարարությունը: Նա ասաց, չէ՞, որ մասնակցելու է ընտրություններին: Երևի սա էլ այդ հայտարարության արձագանքն էր:
- Չկա՞ր նման հաշվարկ:
- Գիտե՞ք, Մոսկվան այդքան ակտիվ չի միջամտում, քանի որ համարում ենք, որ սա ներքին հարց է: Գիտեք՝ այն բանից հետո, թե ինչ կատարվեց Արցախյան պատերազմի ժամանակ, հիմա հարցը, թե ով է Երևանում լինելու իշխանության ղեկին, արդեն հետագայի համար շատ բան չի փոխելու: Իհարկե, Քոչարյանն այն ֆիգուրներից է, որ Մոսկվայի հետ շատ լավ հարաբերություններ ունի, բայց բանն այն է, որ հիմա նոր ֆորմատներ են ձևավորվել: Կա Մոսկվա-Երևան-Բաքու, կա Մոսկվա-Բաքու-Անկարա, շատ ֆորմատներ, ԵԱՀԿ ՄԽ-ն չի աշխատում, և ոչ ոք չգիտի՝ դա երբ կլինի: Եվ հետո, շատ բան տանուլ է տրված, և իրավաբանորեն՝ ռուսական խաղաղարար ուժերն Ադրբեջանի տարածքում են: Սա ԶՈՒ սահմանափակ կոնտինգենտ է: Եվ նորից պետք է ասեմ՝ Փաշինյանը չգնաց Արցախը ճանաչելուն: Շատ հարցեր, որոնց պատասխանները հայերն իրենք պետք է տան:
-Ո՞ր շրջանակներում են արտաքին քաղաքական խաղացողները, որոնց մասին ասում եք՝ շահագրգռված չեն Փաշինյանի հեռացումով:
-ԵԱՀԿ ՄԽ-ի տեսանկյունով, օրինակ, լիդերները՝ Փարիզը, Մոսկվան ու Վաշինգտոնը: Մեկ-մեկ Բաքուն է Փաշինյանին հայհոյում, ու հստակ է, որ նրանց հիմա անհրաժեշտ է պահպանել Փաշինյանին: Անկարան էլ հետաքրքրված չէ Փաշինյանի հեռացումով: Եվ ասեմ նաև, որ բոլորը հասկանում են, որ սա թույլ ռեժիմ է, ու որ այն Հայաստանի համար աղետ է: Ամենալավ տարբերակն այն կլիներ, որ իշխանափոխությունը լիներ սահմանադրական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով: Քանի որ եթե հիմա հանկարծ նրան գահընկեց անեն, կսկսեն մեղադրել, որ Ռուսաստանն առնչություններ ունի հեղաշրջմանը մասնակցած ուժերի հետ: Ոչ ոք իր վրա նման մեղադրանքներ չի ուզում վերցնել: Այնպես որ, հայերը հիմա իրենք իրենց հայեցողությանն են թողնված և ստիպված են լինելու ըմպել այդ դառնության գավաթը մինչև վերջ: Ինքներդ:
-Երևի տեղյակ եք Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ Անուշ Բեղլոյանի՝ «Շուշա» բառի ու հայտարարությունների մասին, թե կարևոր չէ՝ ով սկսեց պատերազմը, ում էին պատկանում այդ տարածքները: Գիտեք նաև, որ Հայաստանում այս հայտարարությունը մեկնաբանվում է որպես ևս մեկ ապացույց, որ իշխանության ներսում թուրք-ադրբեջանական գործակալներ են:
-Եթե օբյեկտիվորեն նայենք, Փաշինյանը մինչ այս շատ է խոսել Ղարաբաղի մասին, իսկ երբ սկսվեց պատերազմը, նա շատ քիչ բան արեց այն պաշտպանելու համար: Տապալված դիվանագիտություն, եկավ հեղափոխության դրոշներով, բայց Սարգսյանից շատ ավելի վատ դիվանագիտություն տարավ: Տպավորություն էր, որ նա հանձնում էր Արցախը:
-Այսինքն՝ «պտուղներով է ճանաչվում ծառը»:
-Այո, պտուղներով: Ես հիմքեր չունեմ պնդելու, որ սա սցենար էր, ծրագիր, դավաճանություն, չեմ ուզում, որ ինձ այս խոսքերը վերագրվեն, բայց մեր փորձագետների մեծ մասի մոտ այն տպավորությունն է, որ այս ողջ ընթացքում Փաշինյանը փորձել է թոթափվել Արցախից: Թոթափել, նետել: Իսկ ո՞ւմ նետել: Կամ չգնաց Արցախի անկախությունը ճանաչելուն: Կամ էլ այն մտցնել Ադրբեջանի կազմ, ինչին էլ, մասնավորապես, հիմա ականատես ենք լինում: Եվ հիմա էլ Արցախից մնացած մասի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, ոչ Հայաստանը: Առհասարակ, հիմա ի՞նչն է կապում Հայաստանն ու Արցախը:
-Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, որ Քոչարյանից բացի՝ հիմա ձևավորվել են այլ ֆորմատներ: Նկատի ունեք՝ նրան այլընտրա՞նք:
-Ոչ, նկատի ունեմ Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման ֆորմատը: Առաջին ձևաչափը, որ կար՝ Մինսկի խումբը, հա: Բոլորը, բացի Ադրբեջանից, համամիտ էին, որ նա պետք է աշխատի: Այնտեղ մեկ կետ կա՝ Արցախի կարգավիճակի հարցը, բայց թե երբ այն կաշխատի, ոչ ոք չգիտի: Մոսկվա-Բաքու ձևաչափ. այն բանից հետո, երբ Փաշինյանի կառավարությունը հրաժարվեց Արցախը ճանաչելուց, իրավաբանորեն ռուս խաղաղապահները Ադրբեջանի տարածքում են՝ հանդիսանալով Արցախի հայության անվտանգության երաշխավորը: Նման ֆորմատում Ղարաբաղի, այնտեղի հայության կարգավիճակը կարելի է լուծել Մոսկվա-Բաքու երկկողմանի երկխոսության մակարդակում: Առանց Երևանի մասնակցության: Ահա թե որն է խնդիրը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: