Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելը համարվի ապօրինի, քանի որ կաշառքով եկած ուժն է նրան ընտրել՝ ըստ Yerkir.am-ի լրագրողներն այսօիսի հարց ուղղեցին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ԱԺ-ում՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության ընթացքում։
Միրզոյանը պատասխանեց, որ վարչապետն ընտրվել է ՀՀ քաղաքացիների լուրջ պահանջի հետևանքով, իսկ ԱԺ-ն, նրա խոսքով՝ «ֆորմալ քվեարկություն է արել»։ Արարատ Միրզոյանը պնդեց, որ պատճառահետևանքային կապ այդտեղ չկա․ «Քվեարկությունը հօգուտ Նիկոլ Փաշինյանի կապ չունի այն թեմայի հետ, թե այդ ուժն իրեն ոնց է դրսևորել այլ հարցերում»։
Լրագրողները հիշեցրին, որ «Ելք» դաշինքը 2017 թ-ին հայտարարում էր, որ ընտրությունների արդյունքները ձևավորվել են կեղծիքներով։ Միրզոյանն ասաց՝ իրենք ընդունել են, որ տեղ գտել են այդպիսի բաներ, բայց ԱԺ նախագահը ինչ-որ բաներ կարող է չիմանալ․ «Ձեր հարցի հասցեատերերը իրավապահներն են»։
Լրագրողները հարցրին՝ ինչ է առաջարկել իշխող ուժը Ծառուկյանին, քանի որ նա ակնարկում էր այդ մասին։ Միրզոյանը հերքեց որևէ առաջարկի առկայությունը։
2015 թ-ին Ծառուկյանի հանդեպ նախորդ իշխանությունների վերաբերմունքի սցենարի կրկնություն ևս Միրզոյանը չի տեսնում․ «Բացարձակ ընդհանրություն չկա, 2015 թ-ին այն ինչ եղել է, եղել է շանտաժ, որ՝ եթե չունես մեզ հաճելի քաղաքական վարք, քեզ այս կլինի, այն կլինի․ այս վարքագիծը մեզ համար ընդունելի չէ»։
ԱԺ նախագահն ընդունեց, որ միգուցե քաղաքական հաշվարկները ցույց տային, որ բանակցել է պետք Ծառուկյանի հետ և չունենալ կառավարության հրաժարականը պահանջող ուժ, բայց դա, ըստ նրա, ազնիվ չէ։
ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գլխավոր դատախազին մեղադրեցին 2015 թ-ին հօգուտ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվեր կատարելու համար՝ նշելով, որ նախ որոշվել էր Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց բերել ԱԺ, ապա քաղաքական պատվերով հրաժարվեցին։ Միրզոյանն այս հարցն այլ կերպ մեկնաբանեց․ «Ներկայացվել է գործ, որ ներկայացման պահին հասկացել են, որ այնքան էլ հիմնավոր չէ»։
ԱԺ նախագահը նշեց, որ քրեական գործերը հարուցվում են փաստի առթիվ, և այլ ուժերի մասին արդյո՞ք նման փաստեր կան, իրավապահներին պետք է ուղղել այս հարցը․ «Սենց ասեմ՝ «Իմ քայլի» մասին էլ կարող է լինել»։
Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ Ծառուկյանի մասին փաստաթղթերը գտնվել են Վերմիշյանի գործով խուզարկություն անելու ժամանակ․ «Փաստաթղթերը վերաբերել են Ծառուկյանին, ինձ վերաբերեր, կգային ինձ մոտ»։
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե մինչև վերջ պայքարելու է, Արարատ Միրզոյանն այս ենթատեքստում է ընկալում․ «Պիտի հասկանանք՝ ինչ պայքարի մասին է խոսքը։ Եթե քվեարկության արդյունքներով Գագիկ Ծառուկյանը զրկվի անձեռնմխելիությունից, պիտի լինի դատական գործընթաց և ինչպես ցանկացած այլ դատական գործընթացի պարագայում ցանկացած քաղաքացի հնարավորություն ունի պայքարելու այդ անձի ազատության համար, ինչպես սահմանում է օրենքը»։
Նա նաև նշեց, որ աԱնշուշտ կա արտակարգ դրությունը, որը սահմանափակումներ է մտցնելու յուրաքանչյուրի վարքում։
Միրզոյանի մոտ կա ընկալում, որ խոսքը ընդդիմադիր կուսակցության և խմբակցության ղեկավարի մասին է, կարող է հնչեղություն լինել անգամ միջազգային հարթակում․ «Եթե հետաքրքրվեն, հարց կուղղեն, կպատասխանենք»։
Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ գործը շինծու է:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Գլխավոր դատախազը երեկ է միջնորդություն ներկայացրել ԲՀԿ առաջնորդին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու գործով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Խորհրդարանական ընտրություններին կաշառք բաժանելուց զատ, Ազգային անվտանգության ծառայությունը Ծառուկյանին առնչվող երկու այլ քրեական գործեր է հարուցել: «Բարգավաճ Հայաստանի» նախագահը պնդում է, որ այդ քրեական գործերը հորինված են քաղաքական պատվերով:
Մանրամասն՝ տեսանյութում․