կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-01 13:02
Հասարակություն

Երթ՝ ապրիլի 6-ին

Երթ՝ ապրիլի 6-ին

«Մեր երազած Հայաստանը» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ազատության հրապարակում երթ է տեղի ունենալու.

 

«Ապրիլի 6-ին ժամը 14:00-ին բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում:Տեղի է ունենալու երթ:Այս հավաքը տարբերվելու է մնացած բոլորից:Չեն հնչելու ելույթներ:Ուղակի հավաքվելու ենք,երթ ենք անելու,և պահանջելու ենք մեր հայրենիքի՝Հայաստանի ազատությունը,անկախությունը և ինքնիշխանությունը:Պահանջելու ենք առանց քաղբանտարկյալների Հայաստան:Պահանջելու ենք չոտնահարել մեր իրավունքները:Այնպես պետք է անենք,որ մեր կանայք,մայրերը իրենց տոնի նախորյակներին չտեսնեն նման դժվարություններ,նման երկրում:Այնպես որ սա թող լինի վերջին ապրիլի 7-ը ,որ այսպես կանցկացնեն:Ապրիլի 6-ին Ազատության հրապարակ թող գան նրանք,ովքեր իրոք ուզում են պայքարել և ինչոր բան փոխել մեր երկրում:Եվ կարևորը դատարկ խոսացողներ չեն»: