|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռուսաստանի կողմից Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու մասին տեղեկությունները կեղծ են. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ԶԼՄ-ներում հայտնված նման հաղորդագրություններին։ Այս մասին գրում է iz.ru-ն:
«Ինչի՞ հիման վրա են արվել այդ հայտարարությունները, որտե՞ղ են փաստերը։ Հայաստանն այնքան էլ մեծ բնակչություն չունի և հավանաբար այդ մարդկանց կնկատեին: Այս ամենը առասպել է։ Ես սա կարող եմ դասակարգել որպես տեղեկատվական լցոն»,- նշել է Զախարովան ի պատասխան լրագրողի այն մեկնաբանության, որ իբր «Վագներ» խմբի մոտ 3000 անդամ Հայաստանում է և պատրաստվում է տապալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ այդ հաղորդագրություններին նույն գնահատականն արդեն տվել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, որի խոսքով՝ դա «սուտ է, անհեթեթություն»։