կարևոր
622 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-28 17:45
Քաղաքական

«Հեղաշրջում» Հայաստանում. նիկլորը քաղաքական դաշտը մաքրում է ուղղությունը փոխելուց առաջ

«Հեղաշրջում» Հայաստանում. նիկլորը քաղաքական դաշտը մաքրում է ուղղությունը փոխելուց առաջ
Civic պարբերականը հրապարակել է «հեղաշրջման ռազմավարությունը», որն իրենից ներկայացնում է գործողութւնների փուլային ծրագիր, ռեսուրսների եւ գործող անձանց ցանկ, որը պատրաստել է ընդդիմությունը, որը խմբագրությանը փոխանցել են նույն ընդդիմության որոշ «վստահելի աղբյուրներ»: Պորտալը հրապարակել է յոթ էջից բաղկացած անհայտ փաստաթղթի սքանները։ Տեքստի սկզբում նշված է «նպատակը Փաշինյանի ռեժիմի տապալումն է» եւ իշխանությունը ժողովրդին, եկեղեցուն եւ այլ կառույցներին փոխանցելը: Նշվում է՝ ութ փուլից բաղկացած պլանի իրականացումը պետք է սկսվեր հուլիսի 23-ին: Վերջին փուլը պետք է ավարտվեր սեպտեմբերի 30-ին ժամանակավոր խորհրդի ձեւավորմամբ, նիչպես նաեւ «նախկին համակարգի մնացորդների մաքրմամբ»: Հետաքրքիր է՝ «մարդկային ռեսուրս» բաժնում հիշատակված են Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ վերջերս ձերբակալված «Սրբազան պայքար» (նախկինում՝ «Տավուշ հանուն հայրենիքի») շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը (Գալստանյան), միլիարդատեր Սամվել Կարապետյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Բացի այդ, փաստաթղթում տեղ են գտել ռուսական «Գազպրոմ Արմենիա» եւ ռուսական երկաթուղուն պատկանող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունները:Ինքը՝ Փաշինյանը, ծանոթանալով հրապարակմանը, սոցցանցի իր էջում գրել է՝ ընդդիմության գործողությունները պատմության մեջ կմտնեն որպես ՛սրիկաների ձախողված պետական հեղաշրջում»։

Իհարկե, բանավոր դատապարտմամբ ամեն ինչ չավարտվեց։ Սկսվել են ձերբակալություններն ու խուզարկությունները։ Ուժայինները գրթե անմիջապես բերման են ենթարկել «Սրբազան պայքարի» կողմնակիցներին։ Հանրապետության քննչական կոմիտեն արդեն ձերբակալված շարժման առաջնորդ Գալստանյանին մեղադրանք է առաջադրել երկրում ահաբեկչւթյուններ կազմակերպելու եւ իշխանությունը զավթելու փորձի համար: Հետաքննության վարկածով՝ Գալստանյանը եւ մի շարք կողմնակիցներ ծրագրել էին ձեւավորել նախկին զինվորականներից եւ ոստիկաններից կազմված մոտ 200 «հարվածային» խմբեր՝ յուրաքանչյուրում 25-ական մարդ, որոնք պետք է տեղավորվեին երկրի տարբեր բնակավայրերում եւ նշանակված ժամին Գալստանյանի հրահանգով անցնել «քաոս եւ խառնաշփոթ ստեղծելու նպատակով ակտիվ գործողությոնների»: Զուգահեռաբար իրարանցում նախաձեռնողները հանրահավաքներ կանցկացնեն՝ նպատակ ունենալով շեղել իշխանությունների ուշադրությունը «հարվածային»  խմբերի գործողություններից։ Հայտնի է նաեւ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի եւ Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդա Ամիրաղյանի, ինչպես նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում կատարված խուզարկությունները: Հիշեցնեմ՝ անցած շաբաթ ձերբակալվեց Ռուսաստանի ամենահարուստ հայը՝ ՌԴ քաղաքացի, «Տաշիր» արդյունաբերա-շինարարական խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը։ Նրան նաեւ մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու փորձի համար։ Նախօրեին նրան տեղափոխել են ազգային անվտանգության ծառայության մեկուսարան՝ որպես առանձնապես վտանգավոր պետական հանցագործ։

Ի դեպ, Կարապետյանը, ի տարբերություն այլ հայտնի մարդկանց, որոնց մեղադրում են «պետական հեղաշրջում կազմակերպելու» մեջ, քաղաքականությամբ երբեք չի զբաղվել, բայց վաղուց եւ հետեւողականորեն քննադատում է իշխանություններին «բազմավեկտոր» լինելու եւ Արեւմուտքի հետ սիրախաղ անելու համար՝ ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների։ Իշխանությունների համբերութայն վերջին կաթիլը, ակնհայտորեն, Կարապետյանի կողմից կառավարությանը քննադատելն էր Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումների համար, որը մայիսից իսկական հալածանքների է ենթարկվում անձամբ վարչապետի եւ նրա շրջապատի կողմից։

Հիշեցնեմ՝ եկեղեցու ներկայացուցիչը նաեւ Բագրատ Գալստանյանն է, նա արքեպիսկոպոս է, Տավուշի թեմի առաջնորդը: Եկեղեցին ընդհանրապես վաղուց եւ հետեւողականորեն քննադատում է Փաշինյանի «ազգային շահերը վաճառելու», «Լեռնային Ղարաբաղը հանձնելու», «դեպի արեւմուտք վերակողմնորոշվելու» եւ Մոսկվայի հետ հարաբերությունները վատացնելու համար։ Այսօր ՀԱԵ-ն կոնսոլիդացնում է դրա հակառակորդներին, այնպես որ տրամաբանական է, որ նա կցանկանար կանխարգելիչ կերպով նվազեցնել այդ կոնսոլիդացիայի ռիսկերը՝ հարված հասցնելով հենց եկեղեցուն։

Աչքի է զարնում նաեւ այն փաստը, որ գործում հայտնվում են ռուսական ընկերությունների երկու դուստրերը։ Սա, մի կողմից, կարող է նշան լինել, որ իշխանությունները մտադիր են դրանք ազգայնացնել։ Անցած շաբաթ դա արդեն խոսել էր կալանավորված Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացման ծրագրի պատրաստակամության մասին: Ի դեպ, ռուսական «դուստրերի» (ընդգծեմ՝ պետկորպորացիաների դուստրերի) մասին խոսակցւոթյան համատեքստում խոսքն, ամենայն հավանականությամբ, տեղեկատվական ֆոն ստեղծելու փորձերի մասին է՝ կապված պետական հեղաշրջման փորձին Ռուսաստանի ինչ-որ ներգրավվածության հետ, ինչը կարող էր տրամաբանական թվալ հետաքննության համար՝ հաշվի առնելով, որ ընդդիմությունը քննադատում է Փաշինյանին Մոսկվայից հեռու մնալու համար։ Մեզ համար հասկանալի է՝ հեղաշրջումների կազմակերպումը ռուսական մեթոդ չէ, բայց ժանրի օրենքներով «ռուսական հետքը» պետք է անպայման ներկա լինի։ Պատկերը, որն այժմ նկարում են հայկական քննչական մարմինները, առանց «ռուսական միջամտության» պարզապես չէր կարող յոլա գնալ, դա անհրաժեշտ է ամբողջական միֆ ստեղծելու համար։ Եվ Փաշինյանի կողմից կուրսի կտրուկ փոփոխությունն արդարացնելու համար, որին հաջորդում է հակառուսական ուժերի կողմնորոշումը։

Հայաստանում հերթական խորհրդարական ընտրությունները պետք է տեղի ունենան ուղիղ մեկ տարի անց՝ 2027 թ-ի հունիսին, եւ, ըստ շատ փորձագետների, դրանք կարող են ծայրահեղ ծանր փորձություն դառնալ Փաշինյանի եւ նրա կուսերի համար։ Իհարկե, նրան երկու անգամ հաջողվել է հաղթել ընտրություններում, նըդ որում՝ շատ ցածր վարկանիշների եւ կառավարության գործողություններից բնակչության դժգոհության բարձր աստիճանի ֆոնին, հատկապես 2020 թ-ի աշնան պատերազմում կրած պարտությունից եւ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո, Սակայն Փաշինյանին ամեն անգամ հաջողվել է հարթեցնել իրավիճակը։

Նրա հաջողության գաղտնիքը ոչ թե նրա արժանիքների, այլ ընդդիմության թուլության մեջ է։ Նա պարզապես ընտրազանգվածին առաջարկելու ոչինչ չունի։ Բացի այդ, ընդդիմությունը, որը գլխավորում են այնպիսի մարդիկ, ինչպիսիք են նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ի սկզբանե հաջողության հասնելու քիչ շանսեր ունի այն պատճառով, որ ընտրողը բազմաթիվ հավակնություններ ունի նախկինների նկատմամբ եւ չի ցանկանում «բիզն» «օճառով» հետ։ Բացի այդ, ընդդիմության ներկայիս առաջնորդները չափազանց ամբիցիոզ են եւ թիմային խաղացողներ չեն, այնպես որ նրանց համար դժվար է միավորվել, ինչից էլ օգտվում են իշխանությունները։

Ընդ որում՝ Հայաստանում առկա է բողոքի հսկայական ներուժ՝ Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով, պետք է միայն մեկը, ով կկարողանա այդ էներգիան կուտակել, պետք է «հավաքման կետ»։ Որպես այդպիսին, Փաշինյանը կասկածում է, կարող են դառնալ եկեղեցին, ինչպես նաեւ անձամբ Սամվել Կարապետյանը։

Կարապետյանը չունի բացասական քաղաքական շլեյֆ, ինչն ինքնին հսկայական պլյուս է։ Որպես հաջողակ գործարար, նա, ամենայն հավանականությամբ, ունի բանակցելու եւ «թիմում խաղալու», փոխզիջումներ գտնելու եւ «գործարքներ» կնքելու ունակություն: Վերջապես, որպես շատ հարուստ մարդ (2017 թ-ից Bloomberg-ի վարկածով աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում է), նա ունի լայն կապեր, ի վիճակի է ներդրումներ ներգրավել իր անունով եւ, ընդհանուր առմամբ, լրատվամիջոցների խոշոր անձնավորություն է:

Նշենք՝ արդեն մեկ շաբաթ է, նիչ ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ հայտնի մարդիկ են տեր կանգնում Կարապետյանին, նրանց թվում են քաղաքական գործիչներ, լրագրողներ, բլոգերներ, մշակութային գործիչներ:

Հենց Կարապետյանից իր ռեսուրսներով է ամենից շատ վախենում Փաշինյանը, նա միանգամայն հիմնավորված կարող է վախենալ, որ նա կդառնա հայկական Բիձինա Իվանիշվիլի, որը, լինելով քաղաքականության մեջ նոր դեմք եւ կարող է բողոքական էներգիա կուտակել հասարակության մեջ, պարզապես կհեռացնի նրան իշխանությունից։ Իհարկե, ոչ թե հեղաշրջման ճանապարհով, այլ սովորական ընտրությունների ժամանակ, ինչպես դա արեց «Վրացական երազանքը», որը 2012 թ-ին, չհասցնելով հայտնվել, հաղթականորեն ներխուժեց քաղաքականություն՝ իշխանությունը ստանալով իր ձեռքը։ Իրենց հայկական «երազանքի» ի հայտ գալը Հայաստանի ներկայիս իշխանությունների սարսափելի երազանքն է, որոնք ձգտում են ամեն գնով թույլ չտալ նման քաղաքական ուժի ի հայտ գալը։

Հարցն այն է, թե հնարավո՞ր է դա անել՝ կանխելով պոտենցիալ առաջնորդների փոխպատվաստումը: Թե՞ արդյունքը կարող է հակառակ արդյունք լինել, եւ իշխանությւոնները վերջնականապես հանրության համակրանքի ճոճանակը ճոճեն դեպի ընդդիմություն, որն արդեն կարեւոր չէ, թե ով կգլխավորի։

Հետաքրքիր է՝ այս պայքարում Փաշինյանն ու իր թիմն առանձնապես ոչ մեկի վրա հենվել չեն կարող։ Հայաստանի ներսում ավելի շատ կողմնակիցներ նա այլեւս չի ունենա, Ռուսաստանի վրա հույս դնել չի ստացվի։ Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա նա դժվար թե հիմա մտնի ներհայաստանյան գործերի մեջ՝ նախընտրելով տարանջատվել դրանցից, հատկապես, եթե իշխանությունները գնան ժողովրդավարության աղաղակող ոտնահարման։

Ըստ Hraparak-ի՝ ներկայացուցիչների դեմ սկսված «բռնաճնշումներն» աջակցություն չեն գտել երկրի «միջազգային գործընկերների» մոտ։ Ըստ աղբյուրի՝ Հայաստանում Եվրոպական երկրների դեսպանները իշխանություններից բացատրություն են պահանջել՝ զգուշացնելով, որ «բացահայտ հակաժողովրդավարան քայլեր են ձեռնարկվում»:

Այսպիսով, Փաշինյանը ռիսկի է դիմում մեն-մենակ մնալ ավելի ու ավելի արմատականացող եւ համախմբվող ընդդիմության հետ։ Նրա համար բոլոր հետեւանքներով…։

 

Դմիտրի Ռոդիոնով

Աղբյուրը՝ ritmeurasia.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի