Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Անկախության առաջին տարիներին սեփականաշնորհման տենդի ու մրցավազքի մեջ, չիմացանք՝ երբ և ինչպես ամենակուլ տենդը համակեց նաև հայ մշակութային-քաղաքական ժառանգությանը, և ինչպես երկրի նյութական հարստությունների պարագայում, այս դեպքում էլ, աչքներս չճպած, տեսանք սեփականաշնորհված բանական արժեքներ, օրինակ՝ Գարեգին Նժդեհ:
Խորհրդային շրջանում հանրությանը գրեթե անհայտ այս Մեծին իրենց փոքր, տվյալ դեպքում՝ նեղ կուսակցական շահերի համար նախ սեփականաշնորհեցին, ապա յուրացրին գործիչներ, որոնք որոշել էին, որ Նժդեհն ավելի իրենցն է, քան ժողովրդինը: Իսկ յուրացման պրոցեսն այնքան անբանական էր և այնքան աղետաբեր, որ մեր օրերում արդեն, երբ ասում են Գարեգին Նժդեհ, հանրությունն առավելապես պատկերացնում է… Գալուստ Սահակյան ու Կարեն Ավագյան: Այդքա՛ն իջեցրինք Մեծին:
Սակայն պարզվում է՝ վերջիններիս համար նժդեհյան սեփականաշնորհումը բավական չէ, նրանք «ծարավի» են նոր անունների: Եվ վերոնշյալ նժդեհականներից առաջինն արդեն սկսել է փորձը՝ սեփականաշնորհելու ամենալուսավոր հային՝ Հովհաննես Թումանյանին:
Ազգային ժողովի ամբիոնից երկար մեջբերելով Թումանյանին՝ Գ. Սահականն ընդդիմությանը մեղադրել է «ամբոխ» լինելու մեջ, իսկ «ժողովուրդը», բնականաբար, իրենք են ու իր կուսակցությունը: Եվ շատ զարմանալի էր, որ Ազգային ժողովը Թումանյանին սեփականաշնորհելու այս «նախագծի» վերաբերյալ որևէ կերպ չարտահայտվեց ու չընդվզեց՝ էդ ինչ ես բարբաջում, պարո'ն:
Որևէ մեկը չասաց՝ Աստծո սիրուն, Թումանյանին ձեռք չտաք: Որովհետև նրան էլ կարող է փչացնեք այնպես, ինչպես, հազար ափսոս, Նժդեհին:
Բ. Գասպարյան
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։