Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Շուրջ 1,5 տարի է` շարունակվում է 16-ամյա աղջկան թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ դատական գործի քննությունը: Այսօր հերթական դատական նիստը հետաձգվեց մեղադրյալի փաստաբան, հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի գերզբաղվածության պատճառով:
Դատարան չէին ներկայացել նաև տուժողի ներկայացուցիչն ու դատախազը. նախապես տեղեկացել էին նիստի հետաձգվելու մասին:
Ի դեպ, Yerkir.am-ի հետ զրույցում տուժողի պաշտպան Օլգա Սաֆարյանը հայտնեց, որ այժմ արդեն չափահաս Արևիկը դատական նիստերին չի մասնակցում և հանրապետությունից դուրս է եկել հասարակության անհանդուրժող վերաբերմունքի պատճառով: Բանն այն է, որ մեղադրյալի հարազատները պարբերաբար սպառնացել ու անվանարկող լուրեր են տարածել աղջկա անցյալի և վարքի մասին:
Հիշեցնենք, որ մեղադրյալ Ռ.Մ-ն, համաձայն մեղադրականի, 2011թվականի հուլիսին իր հանցակցի հետ անչափահաս` 16-ամյա Արմինեին ՀՀ Բագրատաշենի սահմանային կետով շահագործման նպատակով տեղափոխել էին ՌԴ Մինվոդի քաղաք: Այնտեղ աղջկա փախուստը կանխելու նպատակով վերցրել էին նրա անձնագիրը, ապա, բռնություն գործադրելով, փորձել էին ներգրավել պոռնկության մեջ՝ ստիպելով զբաղվել մարմնավաճառությամբ և աշխատած գումարները փոխանցել իրենց: Սակայն տեսնելով, որ աղջիկը դիմադրում է, պարտադրել էին Մինվոդի քաղաքին հարակից Նագուտսայա գյուղում գբաղվել հողագործությամբ:
Ա.Կ.
Հ.Գ. Հերոսների անունները փոխված են, քանի որ ամբաստանյալի դեպքում դեռեւս չկա ուժի մեջ մտած դատավճիռ,
իսկ տուժողի դեպքում` հասկանալի է: