Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Դեմ եմ»-ը, ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի` երկխոսելու առաջարկի, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ:
««Դեմ եմ»-ը միշտ կարևորել ու արժևորել է երկխոսության գնալը: Մենք դա ապացուցել ենք մեր պահվածքով՝ մինչ ՍԴ-ի գործընթաց սկսելը, նամակների շարք տարբեր ատյանների, այդ թվում՝ վարչապետին, հանդիպումներ, մեր խնդրանքով ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների կողմից ԱԺ արտահերթ նիստի հրավիրում, որը բոյկոտվեց մեծամասնության կողմից:
Այնուամենայնիվ, ողջունելով վարչապետի երկխոսության առաջարկը, հաստատակամ ենք, որ մեր պայքարը շարունակվելու է այնքան, մինչև իսպառ վերացվի օրենքից պարտադիր բաղադրիչը՝ անկախ նրանից՝ դա կլինի ՍԴ-ի որոշմամբ, թե առանց դրա, քանի որ օրենքը բացի իրավական հարթությունից նաև սոցիալական հարթության մեջ է, ինչը ոչ պակաս կարևոր է: Այն հակասոցիալական ու անմարդկային է:
Երբ կլինի հստակ հաղորդագրություն այն մասին, որ կա պատրաստակամություն պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու, և կա ցանկություն երկխոսության օրենքի նոր տարբերակի շուրջ առանց պարտադիր բաղադրիչի, մենք պատրաստ կլինենք գնալ երկխոսության՝ նշելով, որ ողջ հանրությունը պիտի այդ լայն քննարկման որոշման կայացման մասնակիցը լինի:
Իսկ «Դեմ եմ»-ը, լինելով հանրության մի մասը, ևս իր ներդրումը կփորձի ունենալ հանուն ՀՀ քաղաքացու բարօրության մշակվող իրական բարեփոխման գործում: Այս պահին մենք նման հաղորդագրություն վարչապետի կողմից չունենք»: