Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն գնումները կատարում է մրցութային ընթացակարգերում հաղթած ընկերություններից՝ գին/որակ հարաբերակցության հիմքով. Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը:
Խոսքը «Շին Արտս» ՍՊԸ-ի՝ դատախազություն դիմելու մասին է, առհասարակ՝ նշված մեղադրանքի` կազմակերպված հանցագործություն իրականացնելուն որևէ մեկնաբանություն տալու: Պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Խնդրում եմ լրագրողներին՝ լինել աչալուրջ և խուսափել տարբեր մանիպուլյատորների ձեռքերում գործիք դառնալուց՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հայտարարությունը՝ մրցութային ընթացակարգերի վերաբերյալ Խոշոր ենթակառուցվածքային ընկերություն հանդիսանալով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ն տարբեր ընկերություններից էական ծավալով ապրանքներ և ծառայություններ է գնում:
Գնումները կատարվում են մրցութային ընթացակարգերում հաղթած ընկերություններից և բացառապես գին/որակ հարաբերակցություն առավել օպտիմալ առաջարկների հիման վրա: Երկաթուղու գործունեության արդյունավետության կատարելագործմանն ուղղված այս պրակտիկան ոչ բոլոր պոտենցիալ մատակարարների սրտով է: Մասնավորապես, 2014-2015 թթ-ից սկսած՝ ապրանքներ և ծառայություններ մատակարարող որոշ ընկերություններ սկսել են մրցույթներում պարտվել ավելի ցածր գին և ավելի բարձր որակ առաջարկող մրցակիցներին: Մասնավորապես, «Լիոն Պրինտինգ Սերվիս» և «Շին Արտս» ՍՊԸ-ները՝ մրցութային ընթացակարգերի արդյունավերտության կատարելագործման արդյունքում, սկսել են աստիճանաբար դուրս մղվել ՀԿԵ-ի մատակարարների շարքերից: Արդյունքում երկաթուղին սկսել է տնտեսել էական ֆինանսական միջոցներ, որոնք փոխանցվում են ռազմավարական ուղղությունների զարգացման ֆինանսավորմանը: Նշված ընկերությունների հիմնադիրներն ու սեփականատերերը՝ մրցութային հանձնաժողովին ներկայացվող առաջարկների մրցունակությունն և գրավչությունը բարձրացնելու փոխարեն բոլորովին այլ տակտիկա ընտրեցին: Նրանք սկսեցին երկաթուղու գործունեության և ղեկավարության վարկաբեկմանն ուղղված լայնամասշտաբ արշավը ԶԼՄ-ներում: Տպագիր մամուլում և համացանցում հայտնվում են զրպարտչական հոդվածներ և հորինված փաստերով լի հարցազրույցներ, որտեղ իրականությունը ոտքից գլուխ է շրջված: Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում տարածվող բազմաթիվ ստահոդ հայտարարություններն ու պնդումները այդպես էլ չհաստատվեցին ոչ այն ժամանակ, երբ արշավը նոր էր սկսվում, ոչ էլ այժմ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ չի պատրաստվում հրաժարվել ընկերության ֆինանսական արդյունավերտության մակարդակի բարձրացման քաղաքականությունից և շարունակելու է գնումներ կատարել մրցութային ընթացակարգերի հիման վրա:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նաև կոչ է անում ԶԼՄ-ներին հրաժարվել միակողմանի չհաստատված տեղեկատվության, կանխակալ կարծիքների և կասկածելի աղբյուրներից ստացված մանիպուլյատիվ բնույթի հայտարարությունների տարածման պրակտիկայից»: