Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տիգրանաշենի ուղղությամբ «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցներն արդեն Երևանում են․ քաղաքի մուտքին նրանց դիմավորեցին աջակիցներն ու համախոհները՝ հայտնում է Yerkir.am-ը։
ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, որ գնալու են մինչև վերջ։
«Տիգրանաշենի ուղղությամբ երթի մասնակիցնե՛ր և դիմավորողնե՛ր, մեր պայքարը թևակոխում է վճռական փուլ, պատրաստ ենք այս հարցը լուծելու, գնալու ենք մինչև վերջ, հաղթելու ենք՝ Արցախը մերն է՝ մերն է լինելու»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։
Նա նշեց, որ այժմ էլ քայլելու են դեպի Շենգավիթ, ապա Ֆրանիսայի հրապարակ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց՝ այս մարդկանց ոգին հաղթելու է։
«Այս 5 օրերին տեսել ենք՝ ինչ ոգի է ձեր մեջ, այդ նույն ոգով գնում ենք Ֆրանսիայի հրապարակ, որտեղ մեծ հանրահավաքն է, այս ոգին հաղթելու է»,-ասաց Աննա Գրիգորյանը։
Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից դեպի Երևան շարժվող քայլերթերն արդեն մտնում են Երևան։ Նրանց դիմավորում են մայրաքաղաքի մուտքի մոտ ու ուղեկցում Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ժամը 16։00-ին տեղի կունենա համաժողովրդական հանրահավաքը՝ ապազագին իշխանություններին հեռացնելու ու Արցախը հայկական պահելու պահանջով։
Մանրամասն՝ տեսանյութով․