|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պագամավոր Համլետ Հարությունյանը նախընտրում է միմիայն արցախյան տնական թթի օղի: Նա նույնպես կողմ է քվեարկել հեռուստատեսությամբ թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը թույլատրող օրինագծին:
Պատգամավորի համոզմամբ՝ գովազդից չէ, որ հայ ազգը կարող է շատ կամ քիչ խմող դառնալ, այլ կերպ ասած՝ թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը չի կարող բացասական ազդեցություն ունենալ հասարակության վրա:
«Հայերի համար ի՞նչ վնասակար ազդեցություն` օղի լինի՝ կխմեն, չլինի՝ չեն խմի: Խմողի համար՝ ուզում եք ռեկլամեք, ուզում եք մի ռեկլամեք: Իսկ ինչ վերաբերում է նորմալ հայկական ընտանիքին, չկա մի ընտանիք, որ սեղանի շուրջ նստելիս, ճաշելիս, օղի չդնեն ու մի փոքր օղի չխմեն»,- ասաց Համլետ Հարությունյանը:
Նրա կարծիքով՝ ծխախոտի դեմ էլ են շատ գովազդներ լինում, ակցիաներ իրականացվում, սակայն դա չի ազդում, և ծխող մարդը շարունակում է ծխել` անկախ գովազդից:
«Չեմ կարծում, որ ռեկլամը ազդեցություն ունենա: Մենակ կնանիք են, որ խաբվում են արդուզարդերի ռեկլամին»,- ասաց Համլետ Հարությունյանը: