Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի համար թեժ ընտրապայքար է գնում։ Մարտի 27-ին Վեդիի համար կպայքարեն երկու քաղաքական ուժեր՝ «Իմ հզոր համայնք» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Ընտրապայքարից հրաժարվել է դեկտեմբերի 5-ին 16,39% քվե ստացած «Հանրապետություն» կուսակցությունը: ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արարատի «կոկորդիլոսագետ» նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, իսկ «Իմ Հզոր համայնք»-ի առաջին համարը Սպարտակ Թարթիկյանն է: Մարտի 2-ին մեկնարկած քարոզարշավի ավարտին մնացել է 2 օր։ Նախընտրական քարոզարշավը, մեղմ ասած, օրենքի սահմաններում չի ընթանում։ Մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում այն մասին, թե ինչ զեղծարարություններ են անում ՔՊ-ականները՝ ընտրություններին իրենց ուզած արդյունքներին հասնելու համար։ Նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ Գարիկ Սարգսյանի համար ծովը ծնկներից է՝ ինքն իրեն որոշակի արտոնություններ է տվել՝ անվճար քարոզչություն անելու համար հատկացրել է հատուկ տարածքներ, բայց ինքն իրեն լիազորել է կազմակերպել իր քարոզչությունը դպրոցներում։
«Իմ հզոր համայնք» կուսակցության անդամ, Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՔՊ-ականների օրինազանցություններին, ասաց․ «Մենք շատ լավ տեսել ենք էդ թիմի չակերտավոր ազնիվ խոստումները: Նախկիններին էին մեղադրում դպրոցները որպես վարչական ռեսուրս օգտագործելու մեջ, բայց իրենք գերազանցում են բոլորին: Նախկինները գնում էին դպրոց, նախընտրական խոստումներ էին տալիս եւ իրենց խոստումների 60-70 տոկոսը կատարում: Ես իմ համայնքում 200 տոկոսով եմ կատարել խոստացածս փոփոխությունները: Ծնողների հետ աշխատել եմ ու իմ տված խոստումների կրկնակին եմ կատարել»:
Ընտրողներին Անդրեասյանը կոչ է անում կրկին կուրորեն ընտրել ՔՊ-ականներին։ «Ընտրեք «Իմ հզոր համայնք»-ին․ արծվի պես սավառնեք, եթե պիտի գնաք հավի նման կուտ ուտելով, ընտրեք էս թուրքամետներին ու մտնեք թուրքի փարախը, թուրքի բերանը, ի՞նչ ասեմ՝ գնացե՛ք։ ՔՊ-ականների ստերին մի՛ հավատացեք, եկեք իրական դաշտ։ Մենք խոստանում ենք՝ ոչ մեկի քվեն ջուրը չենք գցելու, ինչպես անցած անգամ իրանք (խմբ. ՔՊ-ականները) արեցին: Արհամարհեցին ձեզ, ոտնատակ արեցին, նորից գնացին ընտրության»,- նշեց նա:
Դիմելով Գարիկ Սարգսյանին՝ Անդրեասյանն ասաց՝ թող գնա, իրեն հայելու մեջ նայի, չի նայում։ «Գարիկին մի բան կասեմ՝ թող մի հատ հայելու մեջ նայի իրեն, տեսնի իր արտացոլանքը: Իրեն չի էլ նայում երեւի, նայելուց վատ է զգում»,- ասաց նա:
Հարցին՝ Գարիկ Սարգսյանը, ինչպես Դուք եք ասում, արհամարհելով ընտրողների քվեն, ամեն գնով հասավ նոր ընտրության, ի՞նչ եք կարծում, ընտրություններն ինչպե՞ս կընթանան, արդա՞ր, Անդրեասյանը պատասխանեց․ «Արդարության համար ժողովուրդը կպայքարի, իրենք չեն կարողանա անարդարություններ անել: Իրենց անօրինությունները մի կողմ, երբ մարդն իր կամքն արտահայտում ա բյուլետենի ձեւով, ոչ մեկը չի կարող ոտնահարել, մենք կպահենք»:
Մեր նախորդ հրապարակումներում հայտնել էինք, որ Վեդիում մարտի 27-ին ՏԻՄ համամասնական ընտրակարգով անցկացվելիք ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՔՊ-ականները շրիշակից ցածր մակարդակի ընտրախախտումներ են անում։ «Կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը կոկորդիլոսաբուծության անհաջող փորձերից հետո Վեդիում ֆեյքաբուծարան է հիմնել՝ տարբեր սորտի ՔՊ-ականներով, որոնք ձայներ հավաքելու համար «օգտագործում» են հանրությանը ինչ-որ չափով հայտնի, անուն ունեցող տարբեր անձանց, այդ թվում՝ նաեւ բիզնեսմենների։
Այսպես՝ Վեդիում փակցրել են ընտրական ցուցակում չգրանցված Հայկ Մելքոնյանի, Բագրատ Շահինյանի, Արթուր Աղաջանյանի, Արամ Շիրինյանի լուսանկարները՝ խաբկանք ստեղծելով եւ շփոթության մեջ գցելով ընտրողներին: Ամենազավեշտալին այն է, որ ֆեյք թեկնածուներով այս խեղկատակությանը մասնակից է դարձել նաեւ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։ Նա չկա ՔՊ-ի նախընտրական ցուցակում, բայց նրա պաստառը փակցված է Փոքր Վեդիում։
Yerkir.am-ը Կադաստրի պետական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ Սուրեն Թովմասյանն այս օրերին արձակուրդում է։ Լրատվականներից մեկը գրել էր, որ նա, լինելով արձակուրդում, իր ծառայողական մեքենայով՝ 021 LL 55 պետհամարանիշով, այս ու այն կողմ է անում Գարիկ Սարգսյանի համար։
Այս մասին խոսում են նաեւ Վեդիում։ Ռաֆիկ Անդրեասյանը շեշտում է․ «Այս զեղծարարություննեը խոսում է, իրենց ասած, «օրինական» աշխատանքի մասին, դե թող Սուրեն Թովմասյանը պատասխանի՝ ի՞նչ ա անում: Իմ իմանալով՝ Փոքր Վեդիի բնակիչ է: Ես իրեն անձամբ չեմ ճանաչում, բայց բարձր պաշտոն զբաղեցնող անձի նման գործունեությունը շատ վատ եմ որակում»։
Դիմելով ընտրողներին՝ Անդրասյանն ասաց՝ «Իմ հզոր հայրենիք»-ում ընդգրկված են պարկեշտ, փորձառու մարդիկ, որոնք եռանդ ունեն եւ կարող են հասնել հաջողության:
«Իհարկե, դժվար է լինելու 19 համայնքում բարեփոխումներ անել միայն պետական դոտացիայի հույսով, դժվար է։ Պիտի դոնորների հետ աշխատենք, որ կարողանանք դժվարություններից դուրս գալ: Ես համայնքի ղեկավար եղած տարիներին էլ ի սկզբանե չեմ հավատացել Նիկոլ Փաշինյանին: Ես անբուժելի հայ մարդ եմ, եւ իմ գյուղում ապրում են իմ հարազատները, բոլորին տանում եմ դեպի լուսավոր ճանապարհ, թեկուզ մի փոքր արահետ է մնացել: Խորհուրդ կտամ՝ հետեւեն իմ օրինակին: Քաղաքականության մեջ ես երբեք չեմ սխալվել, գնացել եմ ճիշտ ճանապարհով, արդյունք եմ ունեցել: Ովքեր ինձ հետ չեն եղել, իրենց արդյունքը 0 է եղել, հենց միայն որ սրտները կոտրվել է, հերիք է իրենց»,- ասաց Անդրեասյանը:
Նիկոլ Փաշինյանի ձեռքով նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո թշնամու թիրախում գտնվող Արարատի մարզի Երասխ համայնքը պարբերաբար ռմբակոծվում է։ Անդրեասյանից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով այս իրողությունը, արարատցիները որքանո՞վ են վստահում եւ հավատում ՔՊ-ականներին, եւ ի՞նչ արդյունքներ կլինեն ընտրությունների ավարտին։
«Փաշինյանի նկատմամբ անվստահության մթնոլորտը գնալով մեծանում է, նրա վարկանիշի անկման «առյուծի բաժինը» հասնում է Գարիկ Սարգսյանին: Եթե նախկինում Նոր կյանք գյուղը իր անունով էին կոչում, հիմա փոխվել է: Երբ մարդկանց հարցնում են՝ ո՞ր գյուղից եք, ասում են՝ կոկորդիլոսի գյուղից: Սա էլ է խոսում նրանց նկատմամբ ժողովրդի հարգանքի եւ վերաբերմունքի մասին»,- պատասխանեց նա
Լիանա Սարգսյան
Տե՛ս նաեւ
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Վեդիում ինձնով հիանում են, դրա համար են պաստառս կպցրել․ ՔՊ-ական «ֆեյք» թեկնածու
«Ինքնավաճառություն»՝ կոկորդիլոսագետ Գարիկի համար․ ֆեյքաբուծարան՝ Վեդիում