|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Վրաստանում ձերբակալված Աշոտ Սուքիասյանին Հայաստանին արտահանձնելու գործընթացները շարունակվում են, եւ արտահանձնումը դեռ տեղի չի ունեցել միայն ժամկետների առումով. լրագրողներին այսօր հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Արտահանձնման ժամկետները, ըստ նրա, յուրաքանչյուր երկրի համար սահմանվում են մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայով եւ տվյալ պետության օրենսդրությամբ:
«ՀՀ օրենսդրությամբ սահմանված են 40 եւ 90 օր ժամկետներ: Վրաստանի օրենսդրությամբ եւս սահմանված են նմանատիպ ժամկետներ` որոշ վերապահումներով: Այդ ժամկետների շրջանակներում որոշումները կկայացվեն»,- նշեց Գեւորգ Կոստանյանը:
Լրագրողների հարցին էլ, թե Աշոտ Սուքիասյանը չի՞ ցանկանում, որ իրեն արտահանձնեն Հայաստանին, արդյո՞ք նրա ցանկությունը հաշվի կառնվի, Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, թե ոչ մի ցանկություն հաշվի չի առնվում: