Մայիսի 22-ին Yerkir.am-ին Վրաստանի գլխավոր դատախազության արտահանձնման հարցերով զբաղվող դեպարտամենտից հայտնել էին, որ սպասում են, որ արդարադատության նախարարը «մոտ օրերս» ստորագրի օֆշորային սկանդալից հայտնի Աշոտ Սուքիասյանի արտահանձնման մասին որոշումը:
Անցել է մեկ շաբաթից էլ ավելի, բայց Վրաստանի արդարադատության նախարարը, կարծես, չի շտապում: Այսօր առավոտյան էլ կապվեցինք Վրաստանի գլխավոր դատախազության արտահանձնման հարցերով զբաղվող դեպարտամենտի հետ: Մեզ ասացին, որ ստորագրման համար որեւէ խոչընդոտ չկա, սպասում են նախարարի ստորագրությանը:
Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ Վրաստանի գլխավոր դատախազությունից կապ են հաստատել ՀՀ գլխավոր դատախազության հետ, հստակեցրել որոշ մանրամասներ, եւ ամենայն հավանականությամբ, վաղը կամ մյուս օրը արտահանձնումն, ի վերջո, տեղի կունենա: