կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-08 15:49
Սպորտ

Արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական

Արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական

Արտերկրում հանդես եկող ազգային հավաքական թիմերի ֆուտբոլիստներին պաշտոնական կամ ընկերական հանդիպումներին մասնակցելու նպատակով ազգային հավաքականներ հրավիրելու` ՖԻՖԱ-ի ընթացակարգերի համաձայն` այսօր ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը պաշտոնական հրավերներ է ուղարկել համապատասխան 18 ակումբի: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Հայաստանի ազգային հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին`

 

Ռոման Բերեզովսկի` «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան

 

Արտակ Եդիգարյան` «Ժալգիրիս», Լիտվա


Լևոն Հայրապետյան` «Պրիբրամ», Չեխիա

 

Ռոբերտ Արզումանյան` «Ակտոբե», Ղազախստան

 

Արտյոմ Խաչատուրով` «Տիրասպոլ», Մոլդովա

 

Արթուր Եդիգարյան` «Կայրաթ», Ղազախստան

 

Կառլեն Մկրտչյան` «Անժի», Ռուսաստան

 

Արաս Օզբիլիս` «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

 

Հենրիխ Մխիթարյան` «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա

 

Էդգար Մանուչարյան` «Ուրալ», Ռուսաստան

 

Գևորգ Ղազարյան` «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

 

Նորայր Ասլանյան` «Վիլլեմ II», Հոլանդիա

 

Յուրա Մովսիսյան` «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

 

Արթուր Սարկիսով` «Վոլգա», Ռուսաստան

 

Ալեքսանդր Թումասյան` «Յարո», Ֆինլանդիա

 

Արմեն Համբարձումյան` «ԲԿՄԱ», Մոսկվա, Ռուսաստան

 

Մաուրո Գեւգեոզյան` «Ալիանսա», Պերու

 

Արթուր Միրանյան` «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա

 

Արտյոմ Սիմոնյան` «Զենիթ», Ռուսաստան

 

Հայաստանի ազգային առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների հրավերները կուղարկվեն ավելի ուշ: Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքը Երեւանում կմեկնարկի մայիսի 21-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում:

 

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: