Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով) ՀՔԾ-ում կաշառք ստանալու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մոտ օրերս կձերբակալվի ՀՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային հետաքննության բաժնի ավագ քննիչ Ա. Ասատուրյանը:
Նշենք, որ նրա նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում արդեն իսկ քննվում է մեկ այլ քրեական գործ` ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիք կատարելը):
Ի դեպ, այս քրեական գործը հարուցվել է տվյալ քննիչի վարույթում քննվող ՃՏՊ գործով անցնող մեղադրյալի` Լուսինե Մկրտչյանի ներկայացրած հաղորդման հիման վրա: Եվ չնայած դրան` Ասատուրյանը մինչև երեկ դեռևս շարունակում էր իրականացնել այդ գործի վարույթը:
Սակայն երեկոյան պարզվեց` Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում Ասատուրյանի կողմից քննվող` Լուսինե Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է նույն բաժնի ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանին, և որոշում է կայացվել քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
Մեր տեղեկություններով` Դ. Մարտիրոսյանը դերասան Վարդան Պետրոսյանի գործով քննիչն է: