|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, ըստ որի` անհատույց օգտագործման իրավունքով Ծաղկաձոր քաղաքում բնակարան է հատկացվում Հատուկ քննչական ծառայության քննիչ Նիկոլայ Գագիկի Բարսեղյանին:
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի ղեկավար Արման Սահակյանը նշեց, որ Ծաղկաձոր քաղաքի Խաչիկ Մուրադյան փողոցի 11 շենքի` 67.63 քառ.մետր մակերեսով և 16 177.0 հազար դրամ հաշվեկշռային արժեքով N 41 բնակարանը տրվում է Նիկոլայ Բարսեղյանին:
«Հատուկ քննչական ծառայության պետը նշյալ գրությամբ միջնորդել է վերոնշյալ հասցեի անշարժ գույքը (բնակարանը) նվիրաբերել Հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Նիկոլայ Գագիկի Բարսեղյանին` բարեխիղճ, անաչառ ու արդյունավետ նախաքննություն իրականացնող լավագույն քննիչներից մեկին»,- ասված է կառավարության հիմնավորման մեջ: