կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-28 09:34
Քաղաքական

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը բաժանվել են խիստ լարված

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը բաժանվել են խիստ լարված

«Հրապարակը» գրում է.

 

«Ծաղկաձորում ձմեռային համահայկական խաղերի բացմանը մասնակցել են նաև Սերժ Սարգսյանն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Բացումից հետո շատ չոր խոսակցություն է տեղի ունեցել երկուսի միջև՝ ուշ երեկոյան, Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան առանձնատանը։ Որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանն իրեն ոչ հատուկ կոշտ որակումներ է օգտագործել՝ «եկել ես ըստեղ, մեր տոնը խանգարում ես, որ ինչ անես», սակայն ոչ թե ձմեռային խաղերի, այլ առաջիկայում սպասվելիք բողոքի ակցիաների և դրանց ԲՀԿ-ի մասնակցության մասով։

 

Ծառուկյանն էլ իր հերթին դժգոհել է ցեմենտի գործարանի շուրջ կատարվող իրադարձություններից՝ ջրի անջատումից, խնամոնց սատկած ձկներից։ Կողմերը, ըստ մեր աղբյուրների, բաժանվել են խիստ լարված։ Այնքան, որ հաջորդ օրը հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստին Ծառուկյանը չի մասնակցել։ Ավելին՝ իմանալով, որ ԲՀԿ խմբակցությունը Աժ ժամանակավոր որոշ հանձնաժողովների «պահով» այդ օրը ոտը շատ է «գազին» դրել, ԲՀԿ ղեկավարը հանդիմանել է, ասելով, ասինք գազ տվեք, չասինք՝ էդքան»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։