կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-04 09:17
Քաղաքական

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ Քննարկման թեման եղել է ոչ իշխանական եռյակի հանրահավաքային պայքարը՝ մասնավորապես ԲՀԿ-ի նպատակը եւ փողոց դուրս գալու պատճառները։

 

Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը ցանկանում է՝ Ազգային ժողովը ցրվի եւ արտահերթ ընտրություններ նշանակվեն։ Ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ մոտ ապագայում նման հեռանկարն անհնար է, եւ այդ տարբերակը կարող է իրագործվել 2015թ. հունիսից ոչ շուտ։

 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մեր տեղեկությունը»,- գրում է թերթը: