կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-27 12:09
Առանց Կատեգորիա

Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»` վաղվանից վաճառքում

Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»` վաղվանից վաճառքում

Փետրվարի 28-ին` ժամը 18-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը:

 

Ներկայացնում ենք մի հատված գրքից:

 

***

Բա­րե­կամ­ներ, ինչ­քան էլ փոր­ձենք Ագ­ռա­վա­քա­րը խորհր­դա­վոր շեշ­տադ­րում­նե­րով տղոց­կան կնոջ առեղծ­վա­ծային ար­գան­դին նմա­նեց­նել, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, մո­ռա­նալ պետք չէ' Մհե­րի ժա­մա­նա­կա­կից­նե­րից շա­տե­րի հա­մար այն լե­ռան խա­վա­րում ապ­րող բա­ցա­սա­կան ուժե­րի բնա­կա­տե­ղի էր նշա­նա­կում, Մհերն էլ այն­տեղ երկ­րային ժա­մա­նա­կը հաշ­վար­կող ճա­խա­րա­կին էր հետ­ևում հոր հրա­մա­նով, երբ կանգ­ներ ճա­խա­րա­կը, ել­նե­լու էր Ագ­ռա­վա­քա­րից' աշ­խար­հը կոր­ծա­նե­լու:

 

Մ­հե­րի' նման բնու­թա­գիրն ասես երկ­րագն­դի քաոսն էլ ավե­լի է սաստ­կաց­նում: Այդ ամե­նին քիչ մաս­նակ­ցու­թյուն չու­նեին իշ­խա­նա­կան Մեծ տու­նը, Վեր­գոն, Սաս­նո վեր­նա­խա­վը և հոգ­ևո­րա­կան վար­դա­պետ­նե­րը: Այ­նինչ, Մհե­րի' ճա­խա­րա­կի առաջ նստած լի­նե­լը ժա­մա­նա­կի շար­ժում պի­տի հաս­կա­նալ: Ճիշտ չէ­ին այն բո­լոր ասե­կո­սե­նե­րը, թե Մհե­րը լե­ռան խա­վա­րում ապ­րող չար ոգի­նե­րի հո­վա­նա­վոր­չու­թյամբ էր աշ­խար­հը կոր­ծա­նե­լու: Իրա­կա­նում մաս­նակ­ցում էր նոր արար­չա­գոր­ծու­թյան նպա­տակ­նե­րին ծա­ռայե­լու գա­ղա­փա­րին:­

 

Այս կար­ծի­քը հաս­տա­տող եր­կու դր­վագ­ներ կան ազ­գային վե­պի հա­մա­րյա բո­լոր պա­տում­նե­րում, մե­կը' Համ­բարձ­ման գի­շե­րը հոր­թի հետ­ևից գնա­ցող հով­վի հետ Մհե­րի հան­դի­պելն է: Նրա մի­ջո­ցով ցո­րե­նի' ալո­ճի, գա­րու' մա­սու­րի չափ դառ­նա­լու մա­սին պատ­գամ ուղար­կե­լը, որ ինքն այդ ժա­մա­նակ դուրս կգա հին աշ­խար­հը կոր­ծա­նե­լու, և դրա­նից հե­տո նոր ժա­մա­նակ­նե­րի մարդ­կանց մար­մին­նե­րը հա­րու­թյուն առ­նե­լու պես այլ կերպ էին լույս աշ­խարհ գալու. ծն­վե­լիս մար­մի­նը հո­գին պի­տի հագ­ներ: Ներ­կային հա­կա­ռակ' հո­գին դուր­սը պի­տի լի­ներ, մար­մի­նը' ներ­սը, հո­գու աչ­քը սկ­սե­լու էր տես­նել:

 

Մյու­սը վե­րա­բե­րում է Մհե­րի' վեր­ջին եր­կու-երեք օր­վա գոր­ծո­ղու­թյուն­նե­րին մաս­նա­կից Խան­դու­թին և Դավ­թին, այդ նաև նրանք էին, որ խոր­հուրդ տվե­ցին' Ագ­ռա­վա­քար փակ­վե­լու գնա: Ինչն առա­ջին պա­հին շփոթ­մունք ու տա­րա­կու­սանք է առա­ջաց­նում: Սա­կայն եթե հետ­ևենք իմաս­տուն խոս­քին, կհա­մոզ­վենք' քա­րե դամ­բա­րա­նի մթու­թյու­նը խա­վար չէր, լույ­սը խա­վա­րից է ծն­վում:

 

Մ­հե­րը մտնե­լով Ագ­ռա­վա­քար' նա­խաս­տեղծ տի­ե­զե­րա­կան խա­վարն էր վե­րապ­րում. նրա ներ­սույ­զի մեջ էր գո­յատ­ևում ազ­գային հա­մընդ­հա­նուր ճա­կա­տա­գի­րը, դա­րե­րի ըն­թաց­քում հունց­վել էր ժո­ղովր­դի նշա­նա­կա­լից բա­նա­կա­նու­թյու­նը, ապա­գա սե­րունդ­նե­րը նրա­նով էին կռ­վե­լու հո­ղագն­դի սիրտ կե­ղե­քող ունայ­նու­թյան դեմ և նրա­նով էին գտ­նե­լու երկ­րի վրա ապ­րե­լու իմաս­տը:

 

­Մեկ ուրիշ փաստ էլ է հու­շում, որ ան­պայ­ման Մհե­րը կապ ուներ արար­չու­թյան հետ և որ­պես փակ­վե­լու տե­ղանք' Տոս­պան լե­ռան Ագ­ռա­վա­քա­րը պա­տա­հա­կան չէր ընտր­վել:

 

­Դեռ դա­րեր առաջ Բա­բե­լո­նի Բե­լի տա­ճա­րի Բե­րո­սես քր­մի կող­մից այդ վայ­րի մա­սին մի հի­շա­տա­կու­թյու­նը ևս հաս­տա­տում է նման են­թադ­րու­թյու­նը. «Երբ Քի­սութ­րոս ար­քան (որ հե­տա­գա­յում Հին Կտա­կա­րա­նում Նոյ էր դար­ձել) ուզե­ցել է իմա­նալ' ուր պի­տի հաս­նի փրկ­վե­լու հա­մար, երկն­քից պա­տաս­խան է լսել' Աստ­ված­նե­րի մոտ: Երբ նրանք իջել են նա­վից, երկ­նային ձայնն ավե­տել է' ար­դեն հա­սել են Արա­րա­տի եր­կիր»:

 

Ան­գամ Խան­դու­թի և Դավ­թի' Մհե­րին ուր գնա­լու խորհր­դի այդ­քան վս­տահ տո­նայ­նու­թյու­նից էլ է երևում' Ագ­ռա­վա­քա­րի ընտ­րու­թյու­նը պա­տա­հա­կան չէր կա­րող լի­նել: Նրանք լավ գի­տե­ին իրեն­ցից դեռևս հա­զա­րա­մյակ­ներ առաջ գր­ված հնա­գույն հա­վա­տամ­քային սր­բա­զան մա­տյան­նե­րի մա­սին, որոն­ցում հաս­տատ­վում էր, որ ծնն­դոց հայ­րե­նի­քի տե­ղը Մա­շու լեռ­նե­րից է սկսվում: Ագ­ռա­վա­քարն արար­չու­թյան մաս­նա­կից սր­բա­զան վայրն էր' լուս ու մութ աշ­խարհ­նե­րի մուտ­քի դու­ռը, այն­տե­ղով էր երկ­րա­գուն­դը սնու­ցող պոր­տա­լար մի­ջօ­րե­ա­կա­նը ան­ցնում:

 

Սի­րե­լի բա­րե­կամ­ներ, արդյոք Մհե­րի փակ­վե­լը չէ՞ր բա­ցա­հայ­տում նաև աշ­խար­հի ունայ­նու­թյու­նը, ազ­գե­րի ան­հա­մա­ձայ­նու­թյու­նից ծա­գած' իրար հա­ջոր­դող պա­տե­րազմ­նե­րի էթ­նիկ բնաջն­ջում­նե­րը, երկ­րա­շար­ժե­րի ան­խու­սա­փե­լի­ու­թյու­նը, հե­ղաշր­ջում­նե­րի ան­մտու­թյու­նը, որ եկել, մեր օրերն էին հա­սել:­

 

Արդյոք Մհե­րի վա­խը' քա­նի գնա­ցող գի­տա­կան մե­թոդ­նե­րով ան­մահ դար­ձող ժա­մա­նա­կա­կից մեր մար­դու հա­մար չէ՞ր, որ էգե­րի ու որ­ձե­րի խառ­նա­կու­թյան պատ­ճա­ռով հա­մա­տա­րած ՁԻ­ԱՎ-ի, ամուլ ար­գան­դի և սերմ­նա­կաթ ամոր­ձի­քի պատ­ճա­ռով մարդն ամուլ ան­սե­րունդ էր մնա­լու: Արդյոք կոր­ծան­ման եզ­րին հա­սած ար­դի մար­դու հու­սա­հատ, շիզոֆ­րե­նիայով բռնկ­ված ուղե­ղի տրո­հու­մը վեր­ջի­վեր­ջո ատո­մային ռում­բը չի՞ լի­նե­լու:­

 

Արդյոք աշ­խար­հից կտր­ված, ան­մա­հու­թյան ձգտող ան­ժա­ռանգ մար­դու պատ­ճա­ռով չէ՞ր ճախա­րա­կի կանգ­նե­լուց հե­տո Մհե­րի' գո­յա­բա­նա­կան աշ­խար­հից հե­ռա­նա­լու մտադ­րու­թյու­նը, որ բերե­լու էր նյու­թա­կան տի­ե­զեր­քի ավար­տը:­

 

Արդյոք այս ամե­նը նման չէ՞ աշ­խար­հահռ­չակ գիտ­նա­կան­նե­րի հաս­տա­տում­նե­րին, թե տի­ե­զեր­քի վեր­ջը և սկիզ­բը Մեծ պայ­թյու­նից է ծա­գել, որ այն է եղել հո­ղագն­դի ոչն­չա­նա­լու' կր­կին առա­ջա­նա­լու պատ­ճա­ռը, որ Մեծ պայ­թյու­նից է սկ­սե­լու նոր ժա­մա­նա­կի և նոր մար­դու սկիզ­բը:

 

Կար­ծում եմ' աշ­խար­հի վեր­ջի մա­սին իմ են­թադ­րու­թյուն­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են մհե­րյան տեսա­կին: