կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-19 18:08
Հասարակություն

30 հազար եվրո` Լեւոն Խեչոյանի եւ Արմեն Մազմանյանի բուժման համար

30 հազար եվրո` Լեւոն Խեչոյանի եւ Արմեն Մազմանյանի բուժման համար

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից արձակագիր Լևոն Խեչոյանի եւ ռեժիսոր Արմեն Մազմանյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2013 թվականի երկրորդ կիսամյակում հատկացնել, համապատասխանաբար, 20 հազար եւ 10 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումար:

 

Նկատի ունենալով, որ Լևոն Խեչոյանը և Արմեն Մազմանյանը գտնվում են բուժման մեջ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում,  նախագծով նախատեսվում է նվիրատվության պայմանագրերի հիման վրա գումարը փոխանցել հիշյալ անձանց լիազորած անձանց' նրանց միջոցով համապատասխան վճարումները իրականացնելու համար: