կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-24 15:14
Մշակույթ

Լեւոն Խեչոյանի վիճակը կայուն է, կազդուրիչ բուժում է ստանում

Լեւոն Խեչոյանի վիճակը կայուն է, կազդուրիչ բուժում է ստանում

Արձակագիր Լեւոն Խեչոյանն այժմ գտնվում է «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում, որտեղ էլ շարունակում է բուժումը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արթուր Սահակյանը նշեց, որ Խեչոյանի վիճակը կայուն է, նա վերականգնողական բուժում է ստանում:

 

«Խեչոյանը Գերմանիայում բավական մեծ քանակությամբ քիմիա է ստացել, որից հյուծվել է օրգանիզմը, եւ այժմ մենք բուժումներ են իրականացնում` վերականգնելու համար, այսինքն` կազդուրիչ բուժումներ ենք իրականացնում: Նա իրեն թույլ է զգում, որովհետեւ բավական հյուծված է, բայց նորմալ է վիճակը»,- ասաց Սահակյանը: