|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Երեկ համացանցում հայտնվելուց հետո մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայի վարչապետ Էրդողանի և նրա որդու` Բիլալի` դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում Էրդողանը հրամայում է որդուն թաքցնել տանը պահված 1 միլիարդ դոլարը:
Ըստ Haberler-ի` Էրդողանն իր կուսակցության ժողովի ընթացքում ելույթ է ունեցել և հերքել ձայնագրության մասին լուրերը: Անպատվելով բոլոր նրանց, ովքեր կազմակերպել են այդ «ծուղակը», այդ թվում` ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամներին, Էրդողանն ասել է, որ որոշ մարդիկ առանց ամաչելու ձայնագրում են իր ձայնը, ապա մոնտաժում` մատուցելով ժողովրդին: Ըստ վարչապետի` իր դեմ նման պահվածք ցուցաբերողների դեմքը պետք է ամոթից կարմրի: