կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-24 17:20
Քաղաքական

«Ինծելեկտուալ» ՀՀԿ-ականները խորհելու են Հայաստանի արտաքին քաղաքականության մասին

«Ինծելեկտուալ» ՀՀԿ-ականները խորհելու են Հայաստանի արտաքին քաղաքականության մասին

Թեեւ ընտրական փուլում չենք, բայց ՀՀԿ-ն, ավելի ճիշտ` ՀՀԿ-ի ջահելները շարունակում են թակել մարդկանց դռները, ինչպես Եհովայի վկաները: Եթե առաջ քարոզարշավի էին հրավիրում, ապա հիմա` «ինծելեկտուալ» ՀՀԿ-ականների հավաքին:

 

Պարզվում է` փետրվարի 26-ին` ժամը 15-ին, «Էրեբունի Պլազա»-ում հավաք է տեղի ունենալու. Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ինտելեկտուալ մրցույթ է հայտարարված: Մրցույթով հետաքրքրված երիտասարդները նախապես պետք է մասնագիտական հարցաշար լրացնեն` այցելելով ՀՀԿ երիտասարդական կազմակերպության շենք:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` այդ միջոցառմանը մասնակցելու են ՀՀԿ երիտթեւի հավերժ նախագահ, ՀՀԿ ԱԺ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, ԿԳ նախարար` ոչ պակաս երիտասարդ Արմեն Աշոտյանը և Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով, ըստ որոշ լուրերի, վարչապետի հաջորդ թեկնածուն է:

 

Ուշագրավ է, որ, մարդկանց տներ այցելելով եւ մրցույթին հրավիրելով, երիտհհկակաները մարդկանց վստահեցնում են, որ միջոցառմանը «բոբո» ԶԼՄ-ները չեն մասնակցելու, լինելու են միայն ամեն ինչ պայծառ լույսի ներքո ներկայացնող հեռուստաընկերությունները եւ նախագահականի ամենավերահսկողության տակ գտնվող կայքերից մեկը կամ երկուսը: