|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Այս ուրբաթ՝ փետրվարի 21-ին, ժամը 18:30-ին, հավաքվում ենք Մատենադարանի մոտ, մեզ հետ բերելով լուսավորման սարքեր, լապտերներ (հնարավորինս ուժեղ լույսով), և 19:00-ից սկսում ենք մեր Լուսավորման Երթը»,- ասվում է «Դեմ եմ» թիմի տարածած հաղորդագրության մեջ:
Երթուղին՝ Մատենադարան-Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովա փողոց-Ազատության հրապարակ:
«Երթի նպատակներն են.
1. Եվս մեկ անգամ բարձրացնել մեր բողոքի ձայնը ընդդեմ կուտակային թալանին և ցույց տալ մինչև հաղթանակ պայքարելու մեր վճռականությունը,
2. Կոչ անել մեր հայրենակիցներին հետևել ատոմակայանի աշխատակիցների, երկաթուղայինների, մետրոպոլիտենի, էլեկտրացանցերի, Օպերայի աշխատակիցների օրինակին և ինքնակազմակերպվել, լինել միասնական ու պայքարել իրենց իրավունքների համար:
Ցույց տանք լուսավոր ճանապարհը դեռևս ինքնակազմակերպում չսկսած մեր համաքաղաքացիներին»,- նշվում է հաղորդագրության մեջ: