Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 22-ին՝ ժամը 14:00-ին, բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ` մասնակցելու հավաք-երթի:
«Դեմ եմ»-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սահմանադրական դատարան՝ օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Սահմանադրական դատարանը գործի վարույթը կսկսի մարտի 28-ին, և այն կարող է ընթանալ անգամ մինչև երեք ամիս: Մարտի 28-ը պայքարի բեկումնային օր չէ, այլ ընդամենը դատաքննության առաջին օրը: Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ:
Հավաք-երթի նպատակներն են.
1. Հանրությանը ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել հունվարի 18-ի հավաք-երթից հետո և տալ տեղի ունեցած իրադարձությունների համաչափ գնահատականը:
2. Ցույց տալ ՀՀ կառավարման մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը
3. ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածներն, այլապես հարցի լուծման ուղին կմնա քաղաքացիական ընդվզումներն ու անհնազանդությունը:
Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ երթուղով. Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Սայաթ-Նովա պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության Հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ:
Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և ուժերին մասնակցել հավաք-երթին հանուն մեր իրավունքների ու ՀՀ Սահմանադրության պաշտպանության: Պայքարի՛ր քո իրավունքների համար և կառուցի՛ր իրավական պետություն»: