|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մարտի 30-ին, ժամը 17:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Տիգրանյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար ավտոմեքենան վնասել է արտաքին լուսավորման մալուխները, իսկ սյունը թեքվել է. անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի 380 OF 61 պետհամարանիշով (վարորդ՝ 1963 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան վնասել է արտաքին լուսավորման մալուխները և սյունը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն` մինչ համապատասխան աշխատակիցների մոտենալը:
ԱԻՆ մամուլի ծառայություն