Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ընդդիմությունը միշտ էլ կարող է կառավարության հրաժարականը պահանջելու հարցով հանդես գալ. լրագրողներին այսօր ասաց քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը` անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների` կառավարության հրաժարականը պահանջելու նախաձեռնությանը:
«Իմ գնահատականով` ես, իհարկե, պետք է ասեմ, որ դրա համար հիմքեր չկան, բայց դա ընդդիմության հարցն է»,- նշեց նախարարը:
Լրագրողի հարցին, թե, ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, ՕԵԿ-ում պատրաստվում են իրենց նախարարներին փոխել, Սամվել Թադեւոսյանը պատասխանեց. «Լրատվամիջոցներին ես կհորդորեի ու խորհուրդ կտայի, որ, ընդհանրապես, ավելի լավ կլինի ինֆորմացիաները հստակեցվեն, ճշտվեն, ու նոր նման հարցադրումներ բարձրացվեն: Նման բան չկա, ՕԵԿ առաջնորդը մեր Արթուր Բաղդասարյանն է, մենք դեռեւս միասին աշխատում ենք ու երկար ճանապարհ ունենք միասին գնալու»,- նշեց ՕԵԿ-ական նախարարը: