Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետը իրավունք ունի՞ շարունակել պաշտոնավարումը հրաժարականից հետո՝ հարցին, ըստ Yerkir.am-ի, անդրադարձավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը «Վարչապետի հրաժարականով պայմանավորված՝ ժամանակավոր պաշտոնակատարության սահմանադրականությունը» թեմայով քննարկման ժամանակ։
Նա այս համատեքստում դիտարկեց՝ արդյո՞ք վարչապետը կառավարության անդամ է հարցը։
Գևորգ Դանիելյանը նշեց, որ Սահմանադրության 147-րդ հոդվածում «կառավարության անդամ» եզրույթ չի օգտագործվում, այլ նշվում է «կառավարության կազմ»։ Իրավագետի գնահատմամբ՝ միշտ չէ, որ «կառավարության անդամը» համարժեք է «կառավարության կազմին»։
2005 թ-ի Սահամանադրության փոփոխությունները ամրագրում են, որ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության անդամները կարող են շարունակել իրենց պաշտոնավարումը։
Դրանից հետո 2 անգամ ունեցել ենք հրաժարականի դեպքեր, և 2 անգամն էլ վարչապետի պաշտոնավարումը դադարել է։
«Եթե 2015-ին ընդունում ենք Սահմանադրության փոփոխություններ և գտնեինք, որ իրավական ընկալումը համահունչ չէ մեր նպատակներին, կփոխեինք Սահմանադրությունը, կասեինք, որ համարժեք չէ՝ վարչապետներն անմիջապես դադարեցնում են իրենց պաշտոնավարումը, մինչդեռ մենք նպատակ ունենք, որ շարունակեն ոչ միայն կազմը՝ բացառությամբ վարչապետի, այլև հենց ինքը՝ վարչապետը։ Բայց հենց գնահատելով, որ այդ նորմը համարժեք է ընկալվել, հետևաբար, կարիք չկա որևէ փոփոխության, մենք թողել ենք նույն ձևակերպումը»,-բացատրեց Գևորգ Դանիելյանը։
Նրան հաճախ հարցնում են՝ հնարավոր չէ՞ր ավելի պարզ շարադրել իրավական նորմերը, որ նման տարակարծություններ չլինեին։ Նա պատասխանում է՝ եթե արդեն գրված նորմը ընկալվել է, խնդիր չի առաջացրել, ի՞նչ պահանջ կար խմբագրելու։
«158 հոդվածում առնվազն 5 դեպք է ամրագրված, որոնք հանգեցնում են կառավարության հրաժարականին։ Պարզ է դառնում, որ ոչ բոլոր դեպքերում է հնարավոր լինում, որ կառավարության բոլոր անդամները իրենց պատկերացմամբ, այդ թվում վարչապետի ներգրավմամբ, հնարավոր լինի պաշտոնավարումը ապահովել։ Մի դեպքն այն է, որ եթե վարչապետի պաշտոնը թափուր է մնում, հիմա հարց՝ ուրեմն ինչպե՞ս եք ապահովելու կառավարության բոլոր անդամների պաշտոնավարումը․ սա նշանակում է՝ «կառավարության բոլոր անդամներ» եզրույթը տարբեր իմաստներով է օգտագործվում, մի դեպքում՝ նաև նկատի ունենալով վարչապետին, բայց բոլոր այն դեպքերում, երբ կա հրաժարական և թափուր պաշտոն, ուղղակի չի կարող օգտագործվել «կառավարության բոլոր անդամներ» եզրույթը»,-ասաց Գևորգ Դանիելյանը։
Ապրիլյան իրավիճակին անդրադառնալով՝ իրավագետը նկատեց, որ զուտ ձևական իրավական տեսանկյունից հրաժարական չի եղել, եղել է հայտարարություն ապրիլի 23-ին, որով վարչապետը արձանագրել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը։ Կառավարությունը նույն օրը իր որոշման մեջ՝ նշելով «հայտարարություն», ոչ թե «հրաժարական», գտել է, որ այդ հայտարարության պարագայում հետագա պաշտոնավարումը անհնարին է և դադարեցրել է վարչապետի պաշտոնավարումը։
Դրանից 2 օր անց իրավաբանները վարչապետին պնդել են, որ հրաժարականի դեպքում չի կարող պաշտոնավարում լինել։ Այլ հարց է, որ հրաժարական իրականում չի եղել, իր բովանդակությամբ շատ մոտ է եղել, եղել էր կառավարության որոշում։ Գևորգ Դանիելյանն ասաց, որ այդ շրջանում քաղաքական օրակարգը այնքան հագեցած էր, որ որևէ մեկը չարձագանքեց։ Բայց այդ գործընթացը հակասահմանադրական էր։
Մանրամասն՝ տեսանյութում․