|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
«Փարավոն» զվարճանքի և հանդիսությունների սրահում երեկ, ժամը 19-ին հավաքվել էր ողջ հայկական էլիտան՝ մոտ հազար մարդ: Կենտրոնում ՀՀ երկու նախագահներն են եղել. Սերժ Սարգսյանի մի կողքին նստած է եղել Լուկաշենկոն, մյուս կողքին՝ Ռոբերտ Քոչարյանը:
Սերժ Սարգսյանը, ի տարբերություն այլ առիթների, այս անգամ տիկնոջ հետ չի եղել: Ներկա են եղել Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի տիկնայք: Սեղանների շուրջ նստած են եղել վաղուց մոռացված և քաղաքական դաշտից դուրս եկած անձինք:
Ծառուկյանը որոշել էր աննախադեպ համազգային հավաք անել՝ բոլոր դաշտերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Երեկոյի համերգային ծրագիրը բացել է Իսրայելից ժամանած խումբը, որից հետո հանդես են եկել ռուսական և հայկական խմբեր:
Խնջույքն սկսել են եկեղեցու բացման, ապա ծնողների և երրորդը՝ Սերժ Սարգսյանի կենացը խմելով: Հետո հաջորդել են Լուկաշենկոյի ու Քոչարյանի կենացները: Մեկուկես ժամից Սերժ Սարգսյանն ու Լուկաշենկոն հեռացել են, քանի որ երեկոյան Բատկան պետք է արդեն մեկներ հայրենի Բելառուս: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: