|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Լրագրող Բեթղեհեմ Արաբյանը անդրադարձել է Շիրակ Թորոսյանի վարքագծին, նշելով.
«Շիրակ Թորոսյանին լսելուց մեխանիկորեն մտքիս գալիս են նրա նախկին թեզերը, և ոչ միայն, մի օր արժի ամբողջն արձանագրել:
Երկքաղաքացիների վարորդական իրավունքների նախագծի վերաբերյալ ՆԳ նախարարի նախորդ պատասխանն անվանել էր` չքնաղ, դուրս էր եկել ԱԺ միջանցք, և ասել` լավ են անում, ես իմ բարեկամին եմ պարտադրում և այլն, լավ են անում` սահմանափակում են։ Էսօր էլ այդ նույն հարցով (վարորդական իրավունքի վկայականի ժամկետների վերաբերյալ) ՆԳ նախարարը հայտնեց համեմատաբար լավ լուծման մասին, ու էլի Շիրակ Թորոսյանն ասում ա՝ շնորհակալություն: Բա չքնաղն ի՞նչ եղավ, կամ ձեզ ի՞նչ, դուք ի՞նչ կապ ունեք, կամ դուք ի՞նչ եք արել։
Նա ունի այնքան երես, որքան հոտնկայս խմել է Սերժ Սարգսյանի կենացը: Շիրակ Թորոսյանը վերջին մարդն ա, ում մտահոգում ա ջավախքցիների խնդիրները, որ չխանգարի, օգնել պետք չի:
Բիզնեսդ լավ ա` տուրիստականդ կա, վարձով տարածքները զբաղված են, աղջիկդ էլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ա, նստի, հաշվի, էլի))։ Նույն կենացներն էլ շարունակի` անունը փոխած՝ Սերժ Սարգսյանի փոխարեն Նիկոլ Փաշինյան»։