կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-15 15:41
Քաղաքական

Հայաստանում չկա որևէ պաշտոնյա, ով կարող է մտածել, որ ինքը ժառանգաբար է ստացել իր պաշտոնը. Նաիրա Զոհրաբյան

Հայաստանում չկա որևէ պաշտոնյա, ով կարող է մտածել, որ ինքը ժառանգաբար է ստացել իր  պաշտոնը. Նաիրա Զոհրաբյան

«Սերժ Սարգսյանի  ելույթում  որոշակի վտանգավոր միտումներ եմ տեսնում, այն է՝ բաժանարար գիծ սահմանել «մենք»-ի և «ձեր»-ի միջևԱյսինքնմենք՝ իշխանություններըև դուք՝ արտախոհրդարանականխորհրդարանական քաղաքական ուժերը, հեռուստաընկերությունները տպագիր մամուլը»,- լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը  երեկ քաղաքաշինության նախարարությունում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե  4 խմբակցությունները քննադատում են իշխանություններին ու սևացնում իրականությունը։


«Ասվեց, որ 4 խորհրդարանական խմբակցությունները առավոտից  իրիկուն սևացնում են առկա իրականությունը, բայց  «Բարգավաճ Հայաստանը» խոսում է փաստերով, «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնում է այն, ինչ իրականում կա: Ցավում եմ, որ իրականությունն այնպիսին է, որ պոզիտիվ ածականներով այն բնորոշել, բնութագրել հնարավոր չէ: Դրա համար ենք ասում՝ միացյալ, համախմբված ուժերով փոխենք այդ իրականությունը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:


Հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլ միայն կառավարության հրաժարականը, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ որևէ հարց չկա, որ չքննարկվի, քանի որ, առհասարակ, տաբու հարցեր չկան«Չկա մի այնպիսի հարց, որը տաբու լինի, այդ թվում` և ձեր տված հարցը: Հայաստանում չկա որևէ պաշտոնյա, ով կարող է մտածել, որ ինքը ժառանգաբար է ստացել այդ պաշտոնը և ժառանգաբար այն կցված է իրեն»,- նշեց նա:


Պատգամավորը նշեց, որ ԲՀԿ-ն ունի  հստակ մշակված քայլերի հաջորդականություն, և վստահորեն գիտեն, թե որ քայլին որ քայլն է հաջորդելու: Հարցին՝ արդյո՞ք ունեն վարչապետի սեփական թեկնածու, Ն. Զոհրաբյանն ասաց, որ հավելյալ ոչինչ չի կարող ասել:


Ի պատասխան հարցին, թե կառավարության առաջարկած ո՞ր երեք հարցերը ԲՀԿ-ն կմերժեր կամ չեղյալ կհամարեր, Ն. Զոհրաբյանն առաջինը մատնանշեց. «Խայտառակ կուտակային համակարգի բարեփոխումները, որը   սոցիալական լրջագույն վիճակի է հասցնելու մոտ 260 հազար ՀՀ քաղաքացու: Պետք է վերանայել այն բոլոր առաջարկները, որոնք կոտրել են Հայաստանի տնտեսության ողնաշարը, բոլոր առաջարկները, որոնք կոտրել են փոքր և միջին բիզնեսը` իրենց հարկային պրեսինգով»: