կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-19 09:03
Առանց Կատեգորիա

Ինքը քաղաքական պաշտոնյա՞ է, թե՞ ոստիկան է, քննիչ է, դատախազ է. Վ. Վարագյանը՝ Ա. Հարությունյանին

Ինքը քաղաքական պաշտոնյա՞ է, թե՞ ոստիկան է, քննիչ է, դատախազ է. Վ. Վարագյանը՝ Ա. Հարությունյանին

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ, կարելի՞ է չէ մի քիչ ավելի գրագետ լինել: Ակտիվ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ եք, կարելի՞ է չէ Հայաստանի ոչ վաղ անցյալի քաղաքական պատմությունը մի քիչ ավելի լավ ուսումնասիրել: Ձեր ողջ գիտակցական կյանքում հրապուրված եք եղել ՀՀՇ իշխանությամբ, սրբացրել ու սրբադասել եք այդ տարիների մարդկանց և իրադարձությունները: Ձեզ չեն ասե՞լ, որ 1994-ին ծանրագույն քրեական մեղադրանքներով Հայաստանում ՀՅԴ գործունեության կասեցումը տապալվեց, որովհետև ի սկզբանե գործը քաղաքականացվեց: Ձեզ չեն ասե՞լ, որ ձեր բառապաշարով ասած` դաշնակների քրեական գործն ի սկզբանե քաղաքական աստառ ստացավ ու ծիծաղելի դարձավ, որովհետև քրեական գործից խոսեց ոչ թե Գլխավոր Դատախազը, այլ հանրապետության թիվ մեկ քաղաքական պաշտոնյան` նախագահը: Ի սեր Աստծո, մեկդ ձեր սուպերնախարար Արայիկին բացատրեք, որ Դաշնակցության վրա քրեական գործ հարուցվել է ժամանակին, այդ գործը քաղաքականացվել ու փլուզվել է:

Բացատրեք ձեր սուպերնախարարին` երբ քաղաքական պաշտոնյան խոսում է քրեական գործերից, երբ քաղաքական պաշտոնյան քաղաքական ընդդիմախոսներին սպառնում է քրեական հետապնդմամբ, ապա դա հենց առաջին րոպեից տապալված ու ծիծաղելի գործ է, դա քաղաքական հետապնդում է, ընդամենը քաղաքական հաշվեհարդար է, որը ոչ մի կապ չունի իրավունքի և իրավաբանության հետ: Եթե նույնիսկ քրեական գործի թեմա կա, ապա դա հերթական երկաթյա փաստն է, որ Հայաստանում քրեական հետապնդումն իրականացվում է ըստ քաղաքական նպատակահարմարության: Արդյո՞ք սա կապ ունի իրավական պետության հետ: Իհարկե ոչ: Չնայած, այնքան կապ ունի, որքան որ 1994-ի տապալված գործը կապ ուներ: Ի վերջո, բացատրեք պարոնին, որ կողմնորոշվի` ինքը քաղաքական պաշտոնյա՞ է, թե՞ ոստիկան է, քննիչ է, դատախազ է: Ի վերջո, մի օր պարոն Հարությունյանին հարցաքննելու են, և նա ստիպված է լինելու պատասխանել հարցին` հանցագործություն է պարտակե՞լ, թե՞ զրպարտել է: Իսկ այդ հարցաքննության քաղաքական «թթու ջուրը» դուք եք խմելու շատ երկար տարիներ»: