Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր երկրում, կարծես, «պաշտոնապես» ընդունված կարգ է, որ զավակներն իրենց ծնողների մասնագիտությունների, նաեւ պաշտոնների ժառանգները դառնան: Վառ օրինակը սեպտեմբերի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լիլիթ Թադեւոսյանի` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում նշանակվելն է:
Դատավորը, հիշեցնենք, հայտնի դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է: «Ժողովուրդ» օրաթերթը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած տվյալներից տեղեկացավ, որ դատախազի դատավոր դուստրը բավականին պատկառելի ունեցվածքի տեր է: Այսպես՝ նա հայտարարագրել է բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, MITSUBISHI PAJERO 3.0 L մեքենա: Թադեւոսյանին հաջողվել է «հետ գցել» նաեւ 35 միլիոն դրամ:
Դատավորի եկամտի չափը կազմել է ավելի քան 5 միլիոն դրամ: Եկամտի աղբյուրը, ըստ Թադեւոսյանի ներկայացրածի, միայն աշխատավարձն է եղել: Նկատենք, որ նախկինում դատախազությունում աշխատած Թադեւոսյանի ունեցվածքը տարեցտարի հրաշքով աճել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: