կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-13 11:31
Քաղաքական

Գյումրու քաղաքապետն աշխատանքից ազատել է Վարդան Ղուկասյանի դստերը

Գյումրու քաղաքապետն աշխատանքից ազատել է Վարդան Ղուկասյանի դստերը

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ինչպես խոստացել էր, անցել է «պատժի իր միջոցներին». գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

 

Երկու շաբաթ առաջ իր առանձնատան մոտ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանի կողմից իր հասցեին հնչած սպառնալիքներից հետո Բալասանյանն ասել էր, որ եթե համապատասխան մարմիններն այս անգամ էլ չզբաղվեն խնդրով՝ «ես կանցնեմ պատժի միջոցների, ոչ մեկը չկասկածի»։

 

Եվ ահա Բալասանյանի հրամանով Ղուկասյանի դուստրը՝ Մանյա Ղուկասյանը, ազատվել է Գյումրու արվեստի դպրոցի տնօրենի պաշտոնից։

 

«Փետրվարի 5-ին քաղաքապետարանի աշխատակիցը գնացել է դպրոց և հայտնել, թե Սամվել Բալասանյանն ասել է՝ այս դեպքերից հետո դիմումդ գրի։ Այդ տիպի մարդու հետ աշխատելն անիմաստ էր։ Տղամարդն ընկնի աղջկա հետևի՞ց, գյումրեցուն ոչ հարիր պահվածք է»,- թերթի հետ զրույցում դժգոհել է Մանյայի քույրը՝ Աննա Ղուկասյանը՝ տեղեկացնելով, որ քույրն ազատման դիմումի մեջ Բալասանյանին մաղթել է չարությունը հանել, բարիանալ։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: