| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վանաձորի բնակիչ տիկին Մելսիդա Դեմիրճյանը շաբաթ օրը միացել էր «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության կազմակերպած վանաձորյան ակցիային: «Եկել եմ երիտասարդությանն աջակցելու, իրենց կողքին կանգնելու: Մենք դեմ ենք պարտադիրին` մեր մատաղ սերնդի համար»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:
Տիկին Մելսիդային բազմաթիվ հարցեր են հուզում` օրենքի ապագայի հետ կապված` տարիներ հետո ո՞վ է երկիրը կառավարելու, ի՞նչ պետք է լինի այս երկրի հետ, որ 45 տարի հետո մարդիկ իրենց գումարները ստանան:
«Բոլորը դեմ են այս օրենքին»,- ասաց նա՝ հավելելով. «Բոլորն էլ դեմ են ՝ նկատի ունենալով իրենց երեխաների, թոռների ապագան, բայց ինչո՞ւ բոլոր դեմ մարդիկ դուրս չեն եկել` մասնակցելու բողոքի ակցիային, չգիտեմ, գուցե վախի մթնոլորտ կա»:
Հարցին՝ արդյո՞ք վանաձորցիների բողոքի ձայնը կհասնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով ծնունդով Վանաձորից է, տիկին Մելսիդան պատասխանեց. «Չեմ կարծում, որ նա հասկանում է վանաձորցիներին, նա իրականությունից կտրված է: Իշխանություններն առհասարակ կտրված են ժողովրդից: Ես չեմ համարում, որ նրանք ժողովրդի կողքին են: Մենք նրանց հետ հույսեր չենք կապում»: