|
Փոխարժեքներ
12 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, չնայած իրավապաշտպանների և ԼԳԲՏ հանրության կոչերին, հանդիպել է Россия Сегодня-ի գլխավոր տնօրեն, հայտնի լրագրող Դմիտրիյ Կիսելևի հետ:
Ինչպես գրում է Эхо Москвы- ին` նախագահն ամեն կերպ փորձել է խուսափել թեմայից, որի շնորհիվ Կիսելևը նման սկանդալային հայտնություն է ստացել, սակայն վերջինս ինքն է բարձրացրել այն:
Պերեսի հետ զրույցում Կիսելևն վստահորեն հայտարրաել է. " Ես գիտեմ, որ Իսրայելում գործող օրենքով գեյերին արգելված է որպես դոնոր հանդիսանալ: ՌԴ-ում նման արգելք չկա: Կարող եք ասել` ինչո՞ւ է արգելքը Ձեզ մոտ պահպանվել":
Երկար դադարից հետո նախագահը ասել է, որ նման արգելք չկա:
Կիսելևը, սակայն, ինչպես նշում է իսրայելցի լրագրողը, ավելի համառ է գտնվել, քան կարող էր պատկերացնել Պերեսը, և շարունակել. "Կներեք, սակայն դրա մասին կարելի է կարդալ փաստաթղթերում: Որքան գիտեմ` այդ արգելքները վերաբերվում են ՁԻԱՀ-ով հիվանդներին":
"ՁԻԱՀ-ով",- ընդգծել է Պերեսն ի պատասխան և խնդրել թարգմանչին ասել` ինչպես է ռուսերեն ՁԻԱՀ-ը:
Հանդիպման ողջ ընթացքում նախագահի նստավայրի մոտ շարունակվել է Կիսելևի այցի դեմ ուղղված ցույցը:
Տեսանյութը` աստեղ: