կարևոր
622 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-12 10:22
Քաղաքական

ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին նամակներ եմ ուղարկել՝ ներկայացնելով ՀՀ-ում ժողովրդավարության և բռնաճնշումների պատկերը․ Լիլիթ Գալստյան

ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին նամակներ եմ ուղարկել՝ ներկայացնելով ՀՀ-ում ժողովրդավարության և բռնաճնշումների պատկերը․  Լիլիթ Գալստյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների և Սոցիալ- Դեմոկրատների խմբակցության փոխնախագահ և ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մշտական/ընդդիմադիր անդամ, խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, տարածաշրջանի զեկուցող Լուիշ Գրացիային և ԵԱՀԿ ԽՎ Մարդու իրավունքների հարցերով զեկուցող Կարինա Օդեբրինքին նամակներ եմ ուղարկել՝ ներկայացնելով Հայաստանում ժողովրդավարության և բռնաճնշումների պատկերը։

Կից ներկայացրել եմ երկու զեկույց և մեկ հայտարարություն՝ ժողովրդավարության վիճակի և վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ։

1․ ACPR-ի /Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն/ զեկույցը, որը մանրամասն վերլուծում է 2025 թվականի մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների չորս հիմնական դրվագները՝ 1. Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի դեմ արշավը և նրա ձերբակալությունը։ 2. «Սրբազան պայքարի» շարժման անդամների ձերբակալությունները։ 3. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունը։ 4. ՀՅԴ անդամների ձերբակալությունները։ Զեկույցում նաև նշվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ), ինչպես նաև քաղաքական գործիչների, բլոգերների, մարդու իրավունքների պաշտպանների դեմ սկսված լայնածավալ արշավը։

2․«Հայաստան. ժողովրդավարության դիտարկում»՝ CivilNet-ի և «Տարածաշրջանային ժողովրդավարության և անվտանգության կենտրոն»-ի համատեղ զեկույցը, որը ներառում է իշխանությունների կողմից իրականացված խախտումների լայն շրջանակ:

3․ ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարությունը Հայաստանում բռնաճնշումների առնչությամբ։

https://drive.google.com/…/1cF8bcqCOAgPDCaK9Oa…/view

https://www.azatutyun.am/a/33618509.html

Հ․Գ Երկու զեկուցողների հետ մշտական կապի մեջ եմ և պարբերաբար զեկույցներ եմ փոխանցում․․․