կարևոր
2347 դիտում, 3 շաբաթ առաջ - 2026-01-12 13:56
Աշխարհ

Իրանի դեմ ահաբեկչական պատերազմ է ընթանում. Արաղչի

Իրանի դեմ ահաբեկչական պատերազմ է ընթանում. Արաղչի

Իրանի դեմ ահաբեկչական պատերազմ է ընթանում։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ ցույցերը խաղաղ բնույթ էին կրում, իշխանությունները անմիջապես բանակցություններ են սկսել գործարարների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ տնտեսական խնդիրներին լուծում գտնելու նպատակով։ Սակայն հետո ցուցարարներին ահաբեկչական խմբավորումներ են միացել։

«Իշխանությունները հստակ ապացույցներ ունեն, որ ցուցարարները կրակ են բացել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։ Այս ֆոնին ԱՄՆ-ն Իրանին սպառնում է բռնությամբ և ապակայունացմամբ»,– հավելել է նա։